Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գիմլի (անգլ.՝ Gimli), թզուկ, Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի «Մատանիների տիրակալը» ստեղծագործության գլխավոր հերոսներից մեկը, Մատանու եղբայրո��թյան անդամ։
Հայտնի չէ, թե ինչ նշանակություն ունի Գիմլի անունը։ Ըստ Թոլքինի՝ այն կարող է առաջացած լինել «գիմ» բառից, որը հին սկանդինավյան պոեզիայում նշանակում է «կրակ»[1][2]։
Գիմլին պատկանում է թզուկների ամենահին՝ Երկարամորուքների ռասային, որոնք Կազադ-Դումայի առաջին բնակիչներից են, և հանդիսանում է Դուրինի կրտսեր գծի ժառանգորդ։ Նրան թույլ չեն տվել մասնակցել Էրեբորի արշավին, քանի որ թզուկի համար նա դեռ շատ փոքր էր՝ ընդամենը 62 տարեկան[3]։ Այն բանից հետո, երբ թզուկները վերադարձրին Միայնակ Լեռը, Գիմլին հոր հետ սկսեց ապրել Էրեբորում։
Ե. Դ. 3018 թվականին Գիմլին հոր՝ Գլոյնի հետ ուղևորվեց դեպի Ռիվենդել՝ մասնակցելու Էլրոնդի խորհրդին։ Խորհրդում նա ընտրվեց Մատանու եղբայրության անդամ, և 3018 թվականի աշնանը խմբի հետ ուղևորվեց դեպի հարավ։ Ճանապարհին նա և Լեգոլասը ամուր ընկերություն հաստատեցին։
Մատանու Պատերազմից հետո Էրեբորի թզուկների հետ տեղափոխվեց Ագլարոնդի քարանձավ և այնտեղ սկսեց ղեկավարել նրանց։ Արագորնի մահից հետո՝ Չ. Դ. 120 թվականին նա Ծով մեկնեց Լեգոլասի հետ միասին։
- ↑ «The Letters of J.R.R. Tolkien» ed. by H. Carpenter; 1995, HarperCollins Publishers; № 297 Drafts for a letter to ‘Mr Rang’, p.382.
- ↑ Дж. Р. Р. Толкин. Властелин Колец. Часть 3: Возвращение Короля.
- ↑ «Unfinished Tales»; 1998, HarperCollins Publishers, pp.435.
|
---|
| | | Էկրանավորումներ | |
---|
| Սաունդռեքներ | |
---|
| Կերպարներ | |
---|
| Արտեֆակտեր | |
---|
| Աշխարհագրություն | |
---|
| Ռասաներ | |
---|
|