Դանայա
Appearance
![](http://178.128.105.246/cars-http-upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/88/Rembrandt_Harmensz._van_Rijn_026.jpg/220px-Rembrandt_Harmensz._van_Rijn_026.jpg)
Դայանա, հունական դիցաբանության մեջ՝ Արգոսի արքա Ակրիսիոսի գեղանի դուստրը, որի ապագա որդին, ըստ գուշակների, սպանելու էր պապին։ Ճակատագրից խուսափելու նպատակով վերջինս Դայանային պահում էր մարդկանցից հեռու՝ ստորերկրյա սենյակներում։ Սակայն Զևսը սիրահարվում է Դայանային, ոսկե անձրևի տեսքով հայտնվում նրա մոտ։ Դայանան ունենում է մի որդի (Պերսևսը), որը հետագայում պատճառ է դառնում Ակրիսիոսի մահվան։ Վերածննդի շրջանի մի շարք արվեստագետներ (Կորեջիո, Տիցիան, Ռեմբրանդտ և ուրիշներ) իրենց ստեղծագործություններում անդրադարձել են Դանայայի առասպելին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 274)։ ![]() |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանայա» հոդվածին։ |
|