Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դմիտրի Անդրեևիչ Տոլստոյ, (մարտի 13, 1823(1823-03-13)[1] կամ մարտի 1 (13), 1823[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն[2] - մայիսի 7, 1889(1889-05-07)[1] կամ ապրիլի 25 (մայիսի 7), 1889[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2]), կոմս, ռուսական պետական գործիչ։
1853-ից՝ ծովային մինիստրության գրասենյակի դիրեկտոր։ 1865–80-ին՝ Սինոդի գլխավոր դատախազ, 1866-ից միաժամանակ՝ ժողովրդական լուսավորության մինիստր։ 1871-ին անց է կացրել գիմնազիական ռեֆորմ, որն ապահովում Էր դասական կրթության գերակշռությունը։ 1882–89-ին՝ ներքին գործերի մինիստր ոստիկանների պետ։ 1880-ական թթ․ քաղակական ռեակցիայի սյուներից էր, կողմնակից էր «ուժեղ իշխանության»։ Տոլստոի նախաձեռնությամբ 1882-ին ընդունված «Ժամանակավոր կանոնները» (վերաբերում էին գրաքննությանը) ավելի սահմանափակեցին մամուլի գրատպության ազատությունը։ Տոլստոյ Պետական խորհրդի անդամ Էր, 1882-ից՝ Պետերբուրգի ԳԱ պրեզիդենտը։ Գրել է «Ռուսաստանի ֆինանսական հիմնարկների պատմությունը պետության հիմնադրման ժամանակից մինչև կայսրուհի Եկատերինա II-ի մահը» (1848), «Հռոմեական կաթոլիկությունը Ռուսաստանում» (1876) աշխատությունները, «Եկատերինյան Ժամանակի մարդիկ» (1882) կենսագրական բառարանը են։
Տոլստոի օրոք ժողովրդական լուսավորության ասպարեզում սկսված վճռական ռեակցիան ավելի ծանր դրսևորումներ ունեցավ կայսրության ազգ․ ծայրամասերում, այդ թվում և Անդրկովկասում։ Հայ դպրոցի դեմ ծավալված արշավանքն ավարտվեց հայկ․ դպրոցների փակումով․ 1885-ին դրանց թիվը հասավ 300-ի։
- Երկանյան Վ․, Պայքար հայկական նոր դպրոցի համար Անդրկովկասում (1870–1905), Ե․, 1970։
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Педагоги и психологи мира (ռուս.) — 2012.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Толстой Дмитрий Андреевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 44)։
|