Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվրոպական գետնասկյուռ |
---|
|
|
Գիտական դասակարգում |
---|
|
Լատիներեն անվանում |
Spermophilus
|
Հատուկ պահպանություն |
|
Արեալ |
|
Բնական արեալ
|
|
Եվրոպական գետնասկյուռ (լատին․՝ Spermophilus citellus), գետնասկյուռների ցեղի կենդանի[2]։
Փոքրամարմին գետնասկյուռ է։ Մարմնի երկարությունը 186-235 մմ է, իսկ պոչը՝ 40-67 մմ։ Կողային հատվածներն ու որովայնը բաց գույն է, դեղնավուն, թաթերն ավելի մուգ են, քան կողքերը։ Աչքերի շուրջ բաց դեղնավուն երանգի շրջանակ կա[1]։
Եվրոպական գետնասկյուռների թշնամիները բոլոր ցերեկային գիշատիչ թռչուններն են[2]։ Վնասում է մշակաբույսերը[1]։
Տարածված են Հարավարևմտյան Ուկրաինայում, Մոլդովայում, Հարավային Կովկասում։ Բնակվում է տափաստաններում և անտառատափաստաններում, Հարավային Կովկասում և Հայաստանում՝ չոր լեռնատափաստաններում[1]։
Սննդացանկը ներառում է հացահատիկներ, այդ թվում նաև գյուղատնտեսական մշակաբույսեր, ինչպես նաև՝ խոտաբույսեր, որոշ թրթուրներ։ Հարավային Կովկասի բնակիչները ձմեռային պահուստ են հավաքում։ Բնակվում են գաղութներով։ Հղիությունը տևում է 25-28 օր, յուրաքանչյուր անգամ ունենալով 3-9, առավել հաճախ՝ 5-8 ձագ։ Ձմեռային քուն են մտնում։ Գարնանային արթնացումն սկսում է մարտի վերջից մինչև ապրիլ։ Ձմեռային քնի նորմալ ժամանակը օգոստոսից սեպտեմբերն է[1]։ Վարում է ցերեկային կենսակերպ[2]։
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Դասակարգում
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Եվրոպական գետնասկյուռ