Jump to content

Զուլուսներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Զուլուսներ, ամազուլու, զուլու, աֆրիկյան ժողովուրդ։ Բնակվում են գլխավորապես ՀԱՀ Նաթալ նահանգում (Տրանսվալի շրջան)։ Երկրամասի աֆրիկյան բնակչության հիմնական մասը։ Ընդհանուր թիվը՝ մոտ 10,5 միլիոն (2001[1]))։ Խոսում են զուլու լեզվով։ Մեծ մասի մեջ տարածված է բնության և նախնիների պաշտամունքը, որոշ մասը դավանում է քրիստոնեա-աֆրիկական (նագարեթյան), բապտիստական աղանդը։ Զբաղվում են անասնապահությամբ և երկրագործությամբ։ 19-րդ դարի սկգբին ստեղծել են բանակ, դիմադրել անգլիացի նվաճողներին։ 1879 թվականին անգլիացիներին հաջողվեց հաղթել զուլուսների բանակին, գրավել և Նաթալ գաղութին միացնել Զուլուլենդը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «South Africa grows to 44.8 million». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 30-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 715
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զուլուսներ» հոդվածին։