Էմիլ Բարո
Էմիլ Բարո ֆր.՝ Émile Barau | |
---|---|
Ծնվել է | մարտի 11, 1851[1] |
Ծննդավայր | Ռեյմս |
Մահացել է | նոյեմբերի 19, 1930[1] (79 տարեկան) |
Մահվան վայր | Նյոյի սյուր Սեն[2] |
Գերեզման | Cimetière du Nord |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց |
Երկեր | Q17494700?, Q17495556? և Q17495729? |
Մասնագիտություն | նկարիչ |
Émile Barau Վիքիպահեստում |
Էմիլ Բարո, ինչպես նաև՝ Բարո Բակու (ֆր.՝ Émile Barau, Barau-Bacouմարտի 11, 1851[1], Ռեյմս - նոյեմբերի 19, 1930[1], Նյոյի սյուր Սեն[2]), ֆրանսիացի նկարիչ, գեղանկարիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էմիլ Բարոն ծնվել է 1851 թվականի մարտի 11-ին[3] (ըստ այլ աղբյուրների 12-ին[4]) Ռեյմսում։ Նրա հայրը եղել է հարուստ վաճառական, և էմիլը շարունակել է այդ գործը մինչև նրա մահը՝ 1872 թվականը[5]։ Այնուհետև նա որոշեց ստանալ գեղարվեստական կրթություն և 1874 թվականին սկսել է սովորել Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոցում, որտեղ նրա դասախոսներն էին Ժան-Լեոն Ժերոմը և Էժեն Ժետելը։ Ուսումը ավարտելուց հետո Բարոն որոշ ժամանակ աշխատել է Հոլանդիայում և Դանիայում, այնուհետև՝ Բրետանում, Նորմանդիայում և Տուրենում[4]։ Նրան մոտ էին Շամպայնի բնապատկերները, որոնք կազմում են նրա ստեղծագործությունների երեք քառորդը[4]։
1887 թվականից մինչև 1889 թվականը Բարոն ներկայացել է Փարիզյան սալոնում, և 1889 թվականին Փարիզում տեղի ունեցած Համաշխարհային ցուցահանդեսին ստացել է ոսկե մեդալ[4]։ 1890 թվականից նա հանդիսացել է գեղարվեստի Ազգային հասարակության անդամ, որտեղ աշխատել է մինչև մահը։ 1895 թվականին պարգևատրվել է Պատվավոր Լեգեոնի շքանշանով։ Մասնակցել է Ռեյմսում արվեստի սիրահարների համար կազմակերպվող բոլոր ցուցադրություններին[4]։
Էմիլ Բարոն մահացել է 1930 թվականի նոյեմբերի 19-ին Նյոյի սյուր Սեն քաղաքում։ Թաղվել է Ռեյմսի Հյուսիսային գերեզմանատան ընտանեկան դամբարանում[6]։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էմիլ Բարոն առաջին հերթին հայտնի է բնանկարներով, որոնք պատկերում են Ռեյմսի տարածաշրջանը[6][4]։ Րիխարդ Մուտերը իր XIX դարի գեղանկարչության պատմություն գրքում Բարոյի ոճը անվանել է «տխուր», իսկ նրա նկարները`«սիմֆոնիաներ մոխրագույն տոնի վրա»[7]։ Նա գրել է, որ նկարիչը «...սիր��ւմ է գյուղական բնությունը և շատ օրիգինալ է պատկերել լուռ գյուղակների գեղանկարչական կտորները, նրան գրավել են ոչ թե ներկերի պայծառությունը, այլ մեռնող բնության դժգունությունը»[7]։
Էմիլ Բարոի մոտավորապես 15 աշխատանք գտնվում է Ռեյմսի գեղարվեստի թանգարանում[6]։ Նրանց մի մասը նվիրվել է Պոմերի գինեգործական տան և Բարոյի ընկեր Անրի Վանեի թանգարանին[4]։
Հիշողություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև 1968 թվականը Ռեյմսում գոյություն ուներ Էմիլ Բարոյի պատվին անվանված փողոց[5][8]։
Պատկերաասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Աշխատանքներ աշնանային այգում (1885)
-
Բնանկար՝ մաքրուհին
-
Էյֆելյան աշտարակը և 1889 թվականի Համաշխարհային ցուցահանդեսի տաղավարները (1889)
-
Ագռավները Դանիիայում (մոտ. 1890)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Union List of Artist Names — 2021.
- ↑ «Emile Barau (1851-1930)». BnF Data (ֆրանսերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Paysages et peintres champenois
- ↑ 5,0 5,1 «Les rues de Reims-Métropole - b/bl» (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 Biographies rémoises
- ↑ 7,0 7,1 Р. Мутер, 1901, էջ 34
- ↑ Pierre Cabanne Guide artistique de la France. — Hachette, 1968. — P. 168.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Р. Мутер История живописи в XIX веке. — СПб: Типография Спб. общ. печатного дела в России, 1901. — Т. III. — С. 33—34.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Regard sur... paysages et peintres champenois» (PDF). musées-reims.fr (ֆրանսերեն). 2019. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 16-ին.
- «Biographies rémoises - B» (ֆրանսերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 16-ին.(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմիլ Բարո» հոդվածին։ |
|