Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էննա (իտալ.՝ Provincia di Enna), գավառ Իտալիայի Սիցիլիա ինքնավար մարզում։ Մայրաքաղաքը Էննան է։ Ամենաբարձր գավառական մայրաքաղաքն է Սիցիլիայում, քանի որ տեղակայված է լեռան վրա։ Էննան գտնվում է կղզու կենտրոնում․ ըստ այդմ ցամաքով շրջապատված միակ պրովինցիան է։
Գավառի տարածքը կազմում է 2562 քառ․ կմ տարածք, իսկ ընդհանուր բնակչությունը՝ 169,782 մարդ (2016 թվականի տվյալներով)։ Գավառում կան 20 կոմունաներ[1]։ 2005 թվականի հունիսի 30-ի դրությամբ ըստ բնակչության հիմնական գավառներն են․
Կոմունա
|
Բնակչություն
|
Էննա
|
29,070
|
Պիացա Արմերինա
|
21,711
|
Նիկոզիա (Սիցիլիա)
|
14,719
|
Լեոնֆորտե
|
14,006
|
Բարաֆրանկա
|
12,985
|
Տրոինա
|
9,842
|
Վալգուարներա Կարոպեպե
|
8,545
|
Աջիրա
|
8,247
|
Ռեգալբուտո
|
7,706
|
Պիետրապերցիա
|
7,350
|
Չենտուրիպե
|
5,779
|
Վիլլարոսա
|
5,497
|
Այդոնե
|
5,387
|
Ասորո
|
5,356
|
- Վիլլա դել Կասալե, Պիացա Արմերինայում, հսկայական անտիկ ռոմանական վիլլա, որտեղ լավ պահպանված են ռոմանական խճանկարները և այդ ժամանակի ամենակարևոր խճանկարչության համակարգը ռոմանական աշխարհում
- Մորգանտինա, հնագույն քաղաք, որը կազմում է Կենտրոնական Սիցիլիայի ամենակարևոր հնագիտական տարածքը։ Տեղի հայտնագործությունները գտնվում են աշխարհի մեծ թանգարաններում, ինչպիսիք են Մալիբուի, Լոս Անջելեսի, Կալիֆորնիայի, Նյու Յորքի, Լուվրի, Փարիզի և Այդոնեի հնագիտական թանգարանները։
- Կաստելլո դի Լոմբարդիա, Սիցիլիայի ամենամեծ ամրոցը Էննայում։ Այն ունեցել է 20 աշտարակ տարիներ առաջ, սակայն հիմա ունի 6 աշտարակ, այդ թվում նաև Տորրե Պիզանան։
- Էննա քաղաքի Մայր տաճար, կառուցվել է 13-րդ դարում
- Ալեսսի թանգարանը Էննայում
- Պիացցա Արմերինայի տաճար
- Պերգ լիճը Էննայում, որն ունի վայրի բնություն անտառի ներսում, որտեղ կարելի է գտնել հազարավոր հազվագյուտ թռչունների
- Դի Պերգուզա ավտոդրոմ, Հարավային Իտալիայի մրցավազքի ամենակարևոր շրջանը, այն դեռ հյուրընկալում է և շարունակում անցկացնել միջազգային մրցույթներ, ինչպիսիք են Ֆորմուլա 1-ը, ֆորմուլա 3000-ը, Ֆերրարի երեկույթը և այլ իրադարձություններ
Էննայում Ավագ Ուրբաթի համար կա երթ, որը տեղի է ունենում հուլիսի 2-ին Էննայի Տիրամոր տոնախմբության ժամանակ Պիացցա Արմերինայում, ինչպես նաև օգոստոսի 11-ին, 12-ին և 13-ին անցկացվում է Պալիո դեի Նորմաննիի տոնը, որը հին և ավանդական տոն է, և գլխավոր դերակատարները ձիեր են։