Թոբի Ռեգբո
Թոբի Ռեգբո անգլ.՝ Toby Regbo | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 18, 1991 (32 տարեկան) |
Ծննդավայր | Համմերսիտ, Լոնդոն, Անգլիա |
Կրթություն | Լաթիմեր դպրոց |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Ազգություն | բրիտանացի |
Մասնագիտություն | դերասան |
Ակտիվ շրջան | 2006-առ այժմ |
Թոբի Ֆինն Ռեգբո (անգլ.՝ Toby Finn Regbo, հոկտեմբերի 18, 1991, Լոնդոն, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասան, երաժիշտ; Հանդես է եկել կինոյում, հեռուստատեսությունում, թատրոնում։Նա հայտնի է իր դերով որպես երիտասարդ Նեմո Ոչ ոք «Պարոն Ոչ ոք» գիտաֆանտաստիկ դրամայում, որպես ֆրանսիացի Ֆրանցիսկ Երկրորդ՝ CW-ի «Գահակալություն» սերիալում, Էթելրեդ՝ BBC Two և Netflix «Վերջին թագավորություն» սերիալներում, Թոմազո Պերուցցի՝ «Մեդիչի. Ֆլորենցիայի վարպետները»և Ջեք Բլեքֆրիսը Վհուկների բացահայտման մասին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թոբի Ռեգբոն ծնվել է 1991 թվականի հոկտեմբերի 18-ին Համմերսմիտում (Լոնդոն, Անգլիա) սովորական ընտանիքում[1]։ Նրա հայրը նորվեգացի է։ Ռեգբոն հնարած անուն է, որը ընտրվել է հոր նախնիների կողմից, որպեսզի փոխեն նորվեգիական Հանսոն անունը։ Նրա մայրը ծնվել և մեծացել է Լոնդոնում[2]։ Սովորել է Արևմտյան Լոնդոնի Latymer Upper School-ում։ Նրա դերասանական հմտությունը դրսևորվել է դպրոցական ներկայացումից հետո։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր կարիերան Թոբին սկսել է 2006 թվականից փոքր դերում, նկարահանվելով «Թագավորական Շարպ նետաձգի փորձությունը» ֆիլմում։ 2007 թվականին նա խաղացել է դեռահաս Չադ Թերների դերը մանկական ֆանտաստիկ ֆիլմի էպիզոդներից մեկում։ 2 տարի հետո նա ստացել է առաջին դերը «մեծ» էկրանում՝ զինվորական մելոդրամա, որի ռեժիսորն է եղել Սթիվեն Պոլյակովը։ Նրա խոշոր դերը դա դերն է գիտա-ֆանտաստիկ դրամայում՝ «Պարոն ոչմեկ» (ֆիլմ, 2009), որի պրեմիերան տեղի է ունեցել 2009 թվականի սեպտեմբերի 12-ին։ Այստեղ նա խաղացել է Նեմո Ոչմեկի դերը պատանեկության տարիներին[3]։ Տոբին խաղացել է Ալբուս Դամբլդորի դերում «Հարի Փոթերը և Մահվան պարգևները» ֆիլմի 2 մասերում[4]։ 2012 թվականին նա խաղացել է «Գանձերի կղզին» ֆիլմում, գլխավոր հերոսի դերում[5]։ 2013 թվականից խաղում է գլխավոր դերերից մեկում (Ֆրանցիսկ 2-րդ) «Թագավորությունը» ամերիկյան հեռուստասերիալում[6]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Անուն(անգլերեն) | Դեր |
---|---|---|
2006 | Sharpe's Challenge | Էնսին |
2007 | M.I.High | Չեդ Թոռներ |
2009 | Mr. Nobody | Նեմո(15 տ.) |
2009 | Glorious 39 | Մայքլ |
2010 | Harry Potter and the Deathly Hallows: Part 1 | Ալբուս Դամբլդոր (պատանի) |
2011 | Kiss & Cry | հեքիաթասաց |
2011 | One Day | Սեմուել Քոուլ |
2011 | Someday This Pain Will Be Useful to You | Ջեյմս Սվեք |
2012 | Treasure Island | Ջիմ Հոկինս |
2012 | The Town | Հարրի |
2013 | uwantme2killhim? | Ջոն |
2013 | Heart of Nowhere | Լյուկ |
2013-2015 | Reign | Ֆրանցիսկ 2-րդ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոբի Ռեգբո» հոդվածին։ |
|