Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժամանուններ, օրվա ժամերի անունները Հայկյան տոմարում։ Օրը հավասար ժամանակահատվածների (6, 8, 12, 24 ևն) բաժանելը և դրանց հատուկ անուններ տալը հայտնի է հնուց։ Մեզ հասած տվյալներով հայկական տոմարի առաջին ռեֆորմը կատարվել է Արտաշես Ա–ի (մ. թ. ա. 189–160) օրոք։ Հավանաբար այդ ժամանակ էլ սահմանվել են հայկական ժամանունները։
Ըստ օրվա տվյալ ժամանակամիջոցի լուսավորվածության, երբեմն էլ ջերմացման աստիճանի, ժամերին տրվել են հետևյալ անունները (տես Ղ. Ալիշան, Հին հաւատք կամ հեթանոսական կրօնք հայոց, Վնտ., 1895).
- Ցերեկվա ժամերը՝ Այգ, Ծայգ, Զայրացյալ (Զորացյալ), Ճառագայթյալ, Շառավիղյալ, Երկրատես, Շանթակող, Հրակաթ, Հուրափայլյալ, Թաղանթյալ, Արագոտ, Արփող։
- Գիշերվա ժամեր՝ Խավարակ, Աղջամուղջ, Մթացյալ, Շաղավոտ, Կամավոտ, Բավական, Խոթափյալ, Գիզակ (Գիջակ), Լուսակն (Լուսագայն), Առավոտ, Լուսափայլ, Փայլածու։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 275)։
|
|
---|
| Գլխավոր նյութեր | |
---|
| Ժամանականիշներ | |
---|
| Հերթական չափում | |
---|
| Եղանակներ | |
---|
| Ամիսներ | |
---|
| Ամսվա օրեր | |
---|
| Շաբաթվա օրեր | |
---|
| Ցերեկվա ժամեր | |
---|
| Գիշերվա ժամեր | |
---|
|