Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իկոմա (ճապ.՝ 生駒市 Իկոմա-սի), Ճապոնիայի Նառա պրեֆեկտուրայում գտնվող քաղաք։ Քաղաքի մակերեսը կազմում է 53,18 կմ²[2], բնակչությունը՝ 119 428 մարդ (2014 թվականի օգոստոսի 1-ի տվյալների համաձայն)[3], բնակչության խտությունը՝ 2245,73 մարդ/կմ²։
Քաղաքը տեղակայված է Հոնսյու կղզու Կինկի տարածաշրջանի Նառա պրեֆեկտուրայում։ Այս քաղաքի հետ սահմանակցում են Նարա, Յամատոկորիյամա, Կյոտանաբե, Հիրակատա, Դայթո, Հիգասիոսակա, Սիձյոնավատե, Կատանո քաղաքները և Հեգուրի, Իկարուգա, Սեյկա ավանները[4]։
Իկոմա քաղաքի բնակչությունը կազմում է 119 428 մարդ (2014 թվականի օգոստոսի 1-ի տվյալների համաձայն), իսկ խտությունը՝ 2245,73 մարդ/կմ²։ Բնակչության թվաքանակի փոփոխությունը՝ 1980-2005 թվականներին[5].
Տարեթիվ |
Բնակչության թվաքանակ
|
1980 |
70 461 մարդ
|
1985 |
86 293 մարդ
|
1990 |
99 604 մարդ
|
1995 |
106 726 մարդ
|
2000 |
112 830 մարդ
|
2005 |
113 686 մարդ
|
Քաղաքը խորհրդանշող ծառ է համարվում մշտադալար կաղնին, ծաղիկ՝ քրիզանթեմը[6]։
-
Իկոմայի Կինեցու կայարանը
-
Իկոմայի կենտրոնական հատվածը
-
Իկոմա քաղաքի երկաթուղային կայարանի ելքը
-
Իկոմայի արևելյան հատված
-
Բամբուկի արևային չորացում
-
Habataki շենքը Իկոմայում