Իսպանիայի երկրորդ հանրապետություն
| |||||
| |||||
Քարտեզ | |||||
![]() | |||||
Ընդհանուր տեղեկանք | |||||
Մայրաքաղաք | Մադրիդ | ||||
Լեզու | Իսպաներեն | ||||
Ազգություն | Իսպանացի | ||||
Կրոն | Հռոմի կաթոլիկ եկեղեցի | ||||
Արժույթ | Իսպանական պեսետա | ||||
Իշխանություն | |||||
Պետական կարգ | բազմակուսակցական պառլամենտական հանրապետություն | ||||
Պետության գլուխ | Նախագահ | ||||
Օրենսդրություն | Սահմանադրություն | ||||
Պատմություն | |||||
- Սահմանադրության ընդունում | 1931 | ||||
- Իսպանիայի քաղաքացիական պատերազմ | 1936 | ||||
- Հանրապետության անկում | 1939 |
Իսպանիայի երկրորդ հանրապետույթուն, (իսպ.՝ Segunda República Española) հանրապետական ռեժիմ, որը գործել է Իսպանիայում 1931-ից մինչև 1939 թվականը, հաջորդել է Իսպանիայի թագավորությանը, տապալվել է Իսպանիայի քաղաքացիական պատերազմի արդյունքում։ 1931-ի սահմանադրությունը երկիրը հռչակեց հանրապետություն։ Իրագործվեց մասնակի ագրարային ռեֆորմ, սակայն ռեակցիոն ուժերը պահպանեցին իրենց քաղաքական և սոցիալական հզորությունը։ ժողովրդական մասսաները պահանջեցին հեղափոխության հետագա զարգացում։ Կոմունիստների բազմակի առաջարկություններից հետո սոցիալիստական կուսակցության ղեկավարները և բուրժուական հանրապետականները 1936-ի հունվարի 15-ին կոմունիստական կուսակցության հետ ժողովրդական ճակատի դաշինք կնքեցին։ Փետրվար 16-ին տեղի ունեցած ընտրություններում դեմոկրատական ուժերը համոզիչ հաղթանակ տարան։
Զգալիորեն աճեց ԻԿԿ-ի հեղինակությունը, որն իր շարքերում 1936-ին միավորում էր 100 հազար անդամ։ Սակայն բանակի պատասխանատու պաշտոններում դեռես մնում էին ռեակցիոն գեներալներ, որոնք, հենվելով Հիտլերի և Մուսոլինիի աջակցության վրա, հանրապետության դեմ դավադրություն էին նախապատրաստում։ Ռազմաֆաշիստական խռովությունն սկսվեց 1936-ի հուլիսի 17-ին, իսպանական Մարոկկոյում։ Բանակի մեծ մասը խռովարարների կողմն էր, որի գլուխ էր կանգնած գեներալ Ֆրանցիսկո Ֆրանկոն։ Հանրապետությունը պաշտպանելու համար ժողովուրդը ոտքի ելավ։
Խռովությունը հիմնականում ճնշվեց։ Բայց ֆրանկոյականներին օգնության եկան գերմանական և իտալական ֆաշիստները, որոնք Իսպանիա ուղարկեցին լավ զինված զորքեր ու ռազմ, տեխնիկա, իսկ Անգլիայի, Ֆրանսիայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունները «չմիջամտելու» իրենց հանցավոր քաղաքականությամբ փաստորեն օգնեցին ագրեսորին։ Իսպանիան զրկվեց արտասահմանից ռա��մամթերք ստանալու հնարավորությունից։ Քաղաքացիական պատերազմը վերածվեց ազգային հեղափոխական պատերազմի։ Ինտերնացիոնալ բրիգադի մարտիկները Բարսելոնի Փողոցներում (1936) Առաջին փուլում, մինչև 1937-ի գարունը, հանրապետականների ջանքերն ուղղված էին ժողովրդական բանակ ստեղծելու և մայրաքաղաքի պաշտպանությունը կազմակերպելու նպատակին։ 1936-ի սեպտ. 4-ին կազմավորվեց հանրապետական նոր կառավարություն՝ սոցիալիստների ղեկավար Ֆ. Լարգո Կարաւիերոյի գլխավորությամբ, որի մեջ մտան ժողովրդի ճակատի բոլոր կուսակցությունները, այդ թվում՝ կոմունիստները։ Հանրապետական Իսպանիան պաշտպանելու ելավ ողջ առաջադեմ մարդկությունը։
ԽՍՀՄ-ի օգնություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նյութական, ռազմական և քաղաքական մեծ օգնություն ցույց տվեց ԽՍՀՄ-ը։ Խորհրդային կամավորները, գլխավորապես օդաչուներ, տանկիստներ, մասնակցեցին հանրապետության պաշտպանությանը։ Պրոտելարական համերաշխության վառ օրինակ էր ինաերնացիոնաչ բրիգադների կազմակերպումը։ 1937-ի մայիսի 17-ին սոցիալիստ Խ. Նեգրինը կազմեց ժող. ճակատի նոր կառավարություն։ Պատերազմի երկրորդ փուլում (1937-ի գարնանից մինչև 1938-ի գարունը) բարդացավ դրությունը երկրի հյուսիսում, որտեղ ֆաշիստներին հաջողվեց տիրել Բասկերի երկրին։ 1938-ի հուլիսի 25-ին (պատերազմի եզրափակիչ փուլը) հանրապետական բանակը Էբրո գետի մոտ հանկարծակի անցավ հարձակման և ճեղքեց թշնամու ամրությունները։ Սակայն հանրապետական Իսպանիան անհավասար պայքար էր մղում։ 1938-ի դեկտեմբերին ֆրանկոյականները և ինտերվենտները խոշոր հարձակում ձեռնարկեցին Կատալոնիայում և 1939-ի փետրվարին գրավեցին այն։ Իսկ կապիտուլյանտները 1939-ի մարտի 5-ին դավադրություն կազմակերպեցին օրինական կառավարության դեմ, Մադրիդում ստեղծեցին խունտա և մարտի 28-ին ֆաշիստական հորդաների համար ճանապարհ բացեցին դեպի մայրաքաղաք։ Հանրապետության գոյության տարիներին ԻԿԿ-ի հսկայական ջանքերի շնորհիվ Իսպանիայում իրագործվեցին հեղավւոխական վերափոխումներ, որոնք դուրս եկան բուրժուա-դեմոկրատական հեղափոխության շրջանակներից։ Իրագործվեց ագրարային ռեֆորմ, խոշոր բանկերն ու ձեռնարկություններն անցան պետության հսկողության տակ, հրապարակվեցին աշխատանքի պաշտպանության, աշխատավարձի բարձրացման, 8-ժամյա բանվորական օրվա մասին օրենքներ։ Կանայք տղամարդկանց հավասար իրավունքներ ստացան։ Ազգային-ազատագրական պատերազմն Իսպանիայում խաղաղության և դեմոկրատիայի ուժերի խոշոր ճակատամարտն էր ֆաշիզմի դեմ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 400)։ ![]() |