Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիլիթ Ժիրայրի Ասատրյան (հունվարի 28, 1976(1976-01-28)), «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» հասարակական կազմակերպության հիմնադիր-նախագահ[1][2]։ Հանդիսանում է Կանանց ձեռներեցության օր միջազգային շարժման հայաստանյան դեսպանը[3][4][5]։
Ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը։ Երիտասարդության ոլորտում ակտիվ գործունեություն ծավալել է դեռևս դպրոցական տարիներից։ 2003-2005 թվականներին զբաղեցրել է ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի փոխնախարարի պաշտոնը, պատասխանատու է եղել երիտասարդության հարցերի մասով։ 2004 թվականից Լիլիթ Ասատրյանը հանդիսանում է Եվրոպայի Խորհրդի երիտասարդության հարցերով ղեկավար կոմիտեի (CDEJ) հայաստանյան ներկայացուցիչը։ 2005-2007 թվականներին Հայաստան համահայկական հիմնադրամում եղել է գործադիր տնօրենի խորհրդական երիտասարդության հարցերով, 2006-2007 թվականներին՝ «Նոր հայացք» երիտասարդական շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը[1]։
- Հայաստանի երիտասարդության ազգային խորհրդի նախագահության անդամ, 2004
- Coyot եվրոպական երիտասարդական ամսագրի խմբագրական կազմի անդամ, 2007
- Հայաստանի «Կին առաջնորդ» ֆորումի կոորդինացիոն խորհրդի անդամ, 2008
- Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան ծրագրի շահառուների խորհրդի անդամ
- ՀՀ հանրային խորհրդի անդամ, 2009[6]
- ՀՀ վարչապետին առընթեր երիտասարդության հարցերով խորհրդի մեդալ (2001)
- ՀՀ վարչապետի մեդալ (2003)
- Ֆրիտյոֆ Նանսենի անվան ոսկե մեդալ (2007)
Հայաստանի հանրային խորհրդի անդամներ |
---|
| Խորհրդի նախագահ | |
---|
| Հայաստանի Նախագահի կողմից նշանակված անդամներ | |
---|
| ՀԽ Հանձնաժողովների նախագահ հանդիսացող անդամներ | |
---|
| Անդամների կողմից ընտրված անդամներ | |
---|
| Նախկին անդամներ | |
---|
|