Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կաշեկերներ (լատին․՝ Dermestidae), բզեզների ընտանիք։
Մարմինը ձվաձև է, 2-12 մմ երկարությամբ։ Գլուխը փոքր է, բեղիկները՝ կարճ, գուրզաձև։ Թրթուրը արագաշարժ է, երկար խոզաններով։
Հայտնի է մոտ 800 տեսակ, 46-ը՝ Հայաստանում։ Առավել տարածված են հարավային շրջաններում։ Սնվում են բուսական և կենդանական չորացած մնացորդներով, որոշ մասը՝ ծաղիկների ծաղկափոշիով։
Կաշեկերների շատ տեսակներ փչացնում են մորթեղենը, կաշին, երշիկեղենը, թանգարանային հավաքածուները, բրդեղենը, չոր մրգերը, հերբարիումները։ Առավել տարածված են ապուխտի, մուշտակի, թանգարանային կաշեկերները։
- Háva, J. 2004։ World keys to the genera and subgenera of Dermestidae (Coleoptera), with descriptions, nomenclature and distributional records. Sbornik Narodniho Muzea v Praze Rada B Prirodni Vedy, 60(3-4)։ 149—164.[1] Արխիվացված 2007-07-14 Wayback Machine
- Kiselyova, T.; McHugh, J.V. 2006։ A phylogenetic study of Dermestidae (Coleoptera) based on larval morphology. Systematic entomology, 31։ 469—507. doi։ 10.1111/j.1365-3113.2006.00335.x
- Жантиев Р.Г. Жуки-кожееды (семейство Dermestidae) фауны СССР. М., 1976
- Жантиев Р.Д. Система и филогения жуков-кожеедов (Coleoptera, Dermestidae) // Зоологический журнал. — 2000. — В. 3. — Т. 79. — С. 297-311.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 244)։
|