Կառլոս Սալսեդո
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ | |||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 29, 1993[1][2][3] (30 տարեկան) | |||||||||||||||||
Ծննդավայր | Chicas | |||||||||||||||||
Հասակ | 185 սմ | |||||||||||||||||
Քաշ | 77 կգ | |||||||||||||||||
Դիրք | Պաշտպան | |||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||
Ներկա ակումբ | Այնտրախտ | |||||||||||||||||
Համար | 13 | |||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||
| ||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Կառլոս Խոել Սալսեդո Էռնանդես (իսպ.՝ Carlos Joel Salcedo Hernández, սեպտեմբերի 29, 1993[1][2][3], Chicas), մեքսիկացի ֆուտբոլիստ, «Այնտրախտ» ակումբի և Մեքսիկայի ազգային հավաքականի պաշտպան։ 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոում անցկացված Օլիմպիական խաղերի և 2018 թվականի աշխարհի առաջնության մասնակից։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Սալսեդոն ֆուտբոլով սկսել է զբաղվել «Գվադալախարա» ակումբի ակադեմիայում։ 2008 թվականին Էռնանդեսը հեռացել է հայրենի քաղաքից և մի որոշ ժամանակ խաղացել Տիգրես դե լա Ունիվերսիդադ Աուտոնոմա դե Նուևո-Լեոն և ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյք» ակումբների երիտասարդական թիմերում։ 2013 թվականի մայիսի 5-ին կանադական Վանկուվեր Ուայթքեփս ակումբի դեմ խաղում Կառլոսը կատարել է իր նորամուտը MLS-ում[4]։ Նույն թվականին Սալսեդոն դարձել է MLS-ի գավաթի և «Լամար Հանթի» գավաթի խաղարկությունների եզրափակչի մասնակից։ 2014 թվականի սեպտեմբերի 20-ին «Կոլորադո Ռեպիդզ» ակումբի դեմ խաղում Կառլոսը խփել է իր առաջին գոլը «Ռեալի» կազմում[5]։
2015 թվականի սկզբին Կառլոսը վերադարձել է Մեքսիկա՝ պայմանագիր կնքելով «Գվադալախարա» ակումբի հետ։ Հունվարի 19-ին ՈւԱՆԼ Տիգրեսի դեմ խաղում Սալսեդոն կատարել է իր նորամուտը Մեքսիկայի առաջնությունում[6]։ Մարտի 2-ին կայացած «Մոնտերեյ» ակումբի դեմ խաղում Կառլոսը խփել է իր առաջին գոլը թիմի կազմում[7]։
2016 թվականին Կառլոսը վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է իտալական «Ֆիորենտինա» ակումբ[8]։ Սեպտեմբերի 25-ին «Միլան» ակումբի դեմ խաղում Կառլոսը կատարել է իր նորամուտը իտալական Սերիա Ա-ում[9]։ 2017 թվականի ամռանը Սալսեդոն վարձավճարով (գնելու հնարավորությամբ) տեղափոխվել է գերմանական «Այնտրախտ» ակումբ[10]։ Սեպտեմբերի 9-ին Մյոնխենգլադբախի «Բորուսիա» ակումբի դեմ խաղում Կառլոսը կատարել է իր նորամուտը Բունդերսլիգայում[11]։ Մրցաշրջանի արդյուքում Կառլոսն օգնել է իր թիմին նվաճել Գերմանիայի գավաթը։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի ապրիլի 16-ին ԱՄՆ-ի ազգային հավաքականի դեմ ընկերական հանդիպման ժամանակ Սալսեդոն կատարել է իր նորամուտը Մեքսիկայի ազգային հավաքականի կազմում[12]։
2015 թվականի ամռանը Սալսեդոն ընդգրկվել է հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու Չիլիում անցկացվող Ամերիկայի գավաթի խաղարկությանը։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Չիլիի հավաքականի դեմ խաղին[13]։
2016 թվականի ամռանը Կառլոսը Մեքսիկայի օլիմպիական հավաքականի կազմում մասնակցել է Ռիո դե Ժանեյրոյում անցկացվող Օլիմպիական խաղերին։ Մրցաշարի ընթացքում նա խաղացել է Գերմանիայի[14], Ֆիջիի[15] և Հարավային Կորեայի[16] օլիմպիական հավաքականների դեմ։ Ֆիջիի հավաքականի դեմ խաղում Սալսեդոն գոլ է խփել։
2017 թվականին Սալսեդոն մասնակցել է Ռուսաստանում անցկացվող Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությանը։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Նոր Զելանդիայի[17] և Պորտուգալիայի[18] ազգային հավաքականների դեմ խաղերին։
2018 թվականին Սալսեդոն ընդգրկվել է հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը, որն անցկացվել է Ռուսաստանում։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Գերմանիայի[19], Հարավային Կորեայի[20], Շվեդիայի[21] և Բրազիլիայի[22] հավաքականների դեմ խաղերին։
Գոլերը Մեքսիկայի հավաքականի (մինչև 23) կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]
# | Ամսաթիվ | Վայր | Հակառակորդ | Հաշիվ | Արդյունք | Մրցություն |
---|---|---|---|---|---|---|
1. | օգոստոսի 7, 2016 | Ֆոնտե Նովա, Սալվադոր, Բրազիլիա | 1:4 | 1:5 | Օլիմպիական խաղեր -2016 |
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թիմային
- Գերմանիայի գավաթի դափնեկիր՝ 2017/2018
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 worldfootball.net(բազմ․)
- ↑ 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Реал Солт-Лейк VS. Ванкувер Уайткэпс 2:0» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ մայիսի 5.
- ↑ «Реал Солт-Лейк VS. Колорадо Рэпидз 5:1» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ սեպտեմբերի 20.
- ↑ «Гвадалахара VS. УНАМ Пумас 2:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հունվարի 19.
- ↑ «Гвадалахара VS. Монтеррей 3:0» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ մարտի 2.
- ↑ «Фиорентина арендовала мексиканского защитника Сальседо» (անգլերեն). sportarena.com. 2016 թ․ օգոստոսի 21.
- ↑ «Фиорентина VS. Милан 0:0» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ սեպտեմբերի 25.
- ↑ Staff, ESPN. «Mexico defender Carlos Salcedo joins Eintracht Frankfurt on initial loan deal». espnfc.us. Վերցված է 2017 թ․ հունիսի 13-ին.
- ↑ «Боруссия Менхенгладбах VS. Айнтрахт Франкфурт-на-Майне 0:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ սեպտեմբերի 9.
- ↑ «США VS. Мексика 2:0» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ ապրիլի 16.
- ↑ «Чили VS. Мексика 3:3» (անգլերեն). soccerway.com. 2015—06—16.
- ↑ «Мексика (до 23) VS. Германия (до 23) 2:2» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 4.
- ↑ «Фиджи (до 23) VS. Мексика (до 23) 1:5» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 7.
- ↑ «Южная Корея (до 23) VS. Мексика (до 23) 1:0» (wn). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 10.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Мексика VS. Новая Зеландия 2:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունիսի 21.
- ↑ «Португалия VS. Мексика 2:2» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունիսի 18.
- ↑ «Германия VS. Мексика 0:1» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 17.
- ↑ «Южная Корея VS. Мексика 1:2» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 23.
- ↑ «Мексика VS. Швеция 0:3» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 27.
- ↑ «Бразилия VS. Мексика 2:0» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հուլիսի 2.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Վիճակագրությունը mediotiempo.com կայքում Արխիվացված 2015-01-07 Wayback Machine
- MLS player profile
- Վիճակագրությունը TransferMarkt կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլոս Սալսեդո» հոդվածին։ |
|
- Սեպտեմբերի 29 ծնունդներ
- 1993 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներ
- Այնտրախտ Ֆրանկֆուրտի ֆուտբոլիստներ
- Բունդեսլիգայի ֆուտբոլիստներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի պաշտպաններ
- Ֆիորենտինայի ֆուտբոլիստներ