Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայդելբերգյան մարդ |
---|
|
|
Գիտական դասակարգում |
---|
|
Լատիներեն անվանում |
Homo heidelbergensis
|
![](http://178.128.105.246/cars-http-upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/df/Wikispecies-logo.svg/17px-Wikispecies-logo.svg.png) [{{fullurl:wikispecies:{{{wikispecies}}}|uselang=hy}} Դասակարգումը Վիքիցեղերում]
|
![uselang=hy}}](http://178.128.105.246/cars-http-upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/4a/Commons-logo.svg/15px-Commons-logo.svg.png) [{{fullurl:commons:Special:Search/{{{wikispecies}}}|uselang=hy}} Պատկերների որոնում Վիքիպահեստում]
|
|
|
Հայդելբերգյան մարդ (լատին․՝ Homo heidelbergensis), պեղածո մարդու տեսակ։
Ներկայացված է ստորին ծնոտով, որը 1907-ին գերմանացի հնէագետ Օտո Շյոտենզակը էտրուսկյան ռնգեղջյուրի, հնագույն փ��ի, ձիու, առյուծի և պեղածո այլ կենդանիների ոսկորների հետ հայտնաբերել է Հայդելբերգ քաղաքի մոտ, Էլսենց գետի հովտում, 24 մետր խորության վրա։
Վերագրվում է վաղ պլեյստոցենին (մեր թվարկությունից մոտ 400 հազար տարի առաջ)։ Ծնոտն աչքի է ընկնում պարզունակ գծերով (զանգվածայնություն, կզակի լրիվ բացակայություն և այլն) և ատամների համարյա ժամանակակից կազմությամբ։ Գտնվել են նաև մեծ քանակությամբ կայծքարի կտորներ, որոնք հավանաբար մշակված են և դիտվում են իբրև հայդելբերգյան մարդու գործիքներ։
Ուսումնասիրողների մեծ մասի կարծիքով հայդելբերգյան մարդը կառուցվածքով մոտ է պիթեկանթրոպոսին և սինանթրոպոսին։
- Карлов H. H., Открытие орудий труда гейделбергского человека «Природа», 1958, № 8.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 156)։
|