Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հելմուտ Կարլ Բեռնհարդ Մոլտկե Ավագ (հոկտեմբերի 26, 1800(1800-10-26)[1][2][3], Parchim, Ludwigslust-Parchim District, Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա, Արևելյան Գերմանիա[4] - ապրիլի 24, 1891(1891-04-24)[1][2][3], Բեռլին, Գերմանական կայսրություն[4]), պրուսական և գերմանական ռազմական գործիչ, կոմս (1870), գեներալ-ֆելդմարշալ (1871), ռազմական տեսաբան։ Ավարտել է Բեռլինի ռազմական ակադեմիան (1826)։ Օտտո Բիսմարկի աջակցությամբ ամրապնդել է պրուսական բանակը։ 1858-1888 թվականներին եղել է գլխավոր շտաբի պետ և փաստորեն գլխավոր հրամանատար Դանիայի (1864), Ավստրիայի (1866) և Ֆրանսիայի (1870-1871) դեմ պատերազմներում։ Իր երկերում առաջ է քաշել պատերազմների անխուսափելիության և նրանց «քաղաքակրթող» դերի, թշնամու վրա հանկարծակի հարձակվելու և շրջապատման միջոցով կայծակնային արագությամբ նրան ջախջախելու գաղափարը։ Գերմանական միլիտարիզմի գաղափարախոսներից էր։
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118583387 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
| |
---|
| Բառարաններ և հանր��գիտարաններ | |
---|
| |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 693)։
|