Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանֆրեդոնիա (իտալ.՝ Manfredonia), քաղաք և կոմուննա Իտալիայի Խորհրդարանական Հանրապետության Ֆոջա գավառի Ապուլիա մարզում։ Գտնվում է Իտալիայի հարավարևելյան մերձծովյան հատվածում։ Արևելքում ափերը ողողում են Ադրիատիկ ծովի ջրերը։ 2009 թվականի տվյալներով բնակչությունը կազմում է 57,2 հազար մարդ։
Քաղաքը հնագույն ժամանակներում բնակեցված է եղել հույների կողմից։ Մ.թ.ա. 335 թվականին այս վայրում պատերազմ է մղել Ալեքսանդր Էպիրուստը։ Մութ ժամանակահատվածում այն տուժել է ծովահենների, սլավոնների և վարյագների արշավանքների արդյունքում։ Հետո այս քաղաքը հանձնվել է Նորմանների թագավորությունը, որը այս շրջանում աճել է մեծ տեմպերով։
1223 թվականի երկրաշարժից հետո քաղաքի զարգացումը կանգ առավ։ 1528 թվականին եղել է ֆրանկների, իսկ 1620 թվականին թուրքերի տիրապետության տակ։ Թուրքական կառավարությունը նպաստեց քաղաքի արագ ոչնչացմանը։ 19-րդ դարում Իտալիայի վերամիավորումից հետո քաղաքը անցավ Իտալիային և մինչ օրս այն համարվում է Իտալական նավահանգիստ` Ադրիատիկ ծովի ափին։ Քաղաքում զարգանում է զբոսաշրջությունը։
- A. Beltramelli, Il Gargano (Bergamo, 1907)
- Westermann, Großer Atlas zur Weltgeschichte