Մասուդի
Արտաքին տեսք
Մասուդի արաբ․՝ المسعودي | |
---|---|
Ծնվել է | մոտ 896 |
Ծննդավայր | Բաղդադ |
Մահացել է | 956[1][2] |
Մահվան վայր | Կահիրե |
Քաղաքացիություն | Աբասյան խալիֆայություն |
Մայրենի լեզու | արաբերեն |
Կրոն | իսլամ |
Երկեր | The Meadows of Gold?[2], al-Tanbīh wa-al-ishrāf? և Book of admonition and revision? |
Մասնագիտություն | աշխարհագրագետ, պատմաբան և գրող |
Al-Masudi Վիքիպահեստում |
Մասուդի (մոտ 896, Բաղդադ - 956[1][2], Կահիրե), արաբ պատմիչ, ճանապարհորդ։
Եղել է Իրանում, Հնդկաստանում, Աֆրիկայում, Հայաստանում, Միջին Ասիայում։ Նրա բազմաթիվ (շուրջ 20) աշխատություններից պահպանվել են միայն երկուսը՝ «Ոսկու լվացատեղեր և գոհարների հանքեր», ուր տեղեկություններ է հաղորդում երկրի, ծովերի ու լեռների, ինչպես նաև աշխարհի տարբեր ժողովուրդների (հույների, հռոմեացիների, արաբների՝ մինչև X դարի կեսը) մասին, և աշխարհագրական փոքրիկ երկ։
Արժեքավոր է Արայի և Շամիրամի մասին հաղորդած արաբական զրույցը, որը տարբերվում է մեզ հասած այլ պատումներից։ Մանրամասն տեղեկություններ է հաղորդում Կովկասի ցեղերի մասին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Badawi A. R. Histoire de la philosophie en Islam (ֆր.) // Études de Philosophie Médiévale — Paris: Librairie philosophique J. Vrin, 1972. — Vol. 60. — P. 472. — 886 p. — ISSN 0249-7921
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մասուդի» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 277)։ |