Մարկ Սկիններ Ուոթսոն
Մարկ Սկիններ Ուոթսոն | |
---|---|
Ծնվել է | հունիսի 24, 1887 |
Ծննդավայր | Plattsburgh, Քլինտոն շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | մարտի 25, 1966 (78 տարեկան) |
Մահվան վայր | Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ |
Մասնագիտություն | թերթի խմբագրիչ և թղթակից |
Պարգևներ և մրցանակներ |
Մարկ Սկիններ Ուոթսոն (անգլ.՝ Mark Skinner Watson, հունիսի 24, 1887, Plattsburgh, Քլինտոն շրջան, Նյու Յորք, ԱՄՆ - մարտի 25, 1966, Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ), The Baltimore Sun-ի թերթի ռազմական թղթակից։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ իր ռեպորտաժների, այդ թվում՝ Փարիզի ազատագրման լուսաբանման համար Ուոթսոնն ստացել է Պուլիցերյան մրցանակ՝ հեռագրական ռեպորտաժի (միջազգային) համար 1945 թվականին[1][2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարկ Ուոթսոնը ծնվել է 1887 թվականին Պլասբերգում։ 1908 թվականին ավարտել է Յունիոն քոլեջը՝ ստանալով արվեստի բակալավրի աստիճան։ Հետո նա մեկ տարի աշխատել է որպես քաղաքային թերթի թղթակից և շուտով աշխատանքի է անցել Chicago Tribune-ի արտագնա թղթակից։ 1913 թվականին լրագրողը տեղափոխվել է Կալիֆոռնիա՝ ստանձնելով San Diego Exponent գովազդի բաժնի ղեկավարի պաշտոնը։ Բայց երկու տարի անց վերադարձել է իր նախկին պաշտոնին Chicago Tribune-ում, որտեղից հեռացել է 1917 թվականին՝ միանալով Իլինոյսի ազգային գվարդիային որպես հրետանու մայոր։ Ռազմական գործողությունների ավարտից հետո նրան ուղարկել են աշխատելու Փարիզի «Աստղեր և զոլեր» ռազմական թերթում որպես պատասխանատու աշխատակից, որտեղ, նախքան ԱՄՆ վերադառնալը և 1920 թվականին Baltimore Sun-ի հետ պայմանագիր կնքելը, հասցրել է աշխատել կանանց ամսագրում։ Բալթիմորում Ուոթսոնը յոթ տարի աշխատել է որպես գլխավոր խմբագրի օգնական, այնուհետև ստացել է կիրակնօրյա խմբագրի պաշտոն։ 1941 թվականին թողել է իր պաշտոնը՝ սկսելով աշխատել որպես ռազմական թղթակից։ Այդ պաշտոնում նա լուսաբանել է Երկրորդ աշխարհամարտի ընթացքում Կենտրոնական Եվրոպայի ռազմական թատերաբեմում տեղի ունեցող գործողությունները, մասնավորապես աշխատելով որպես բանավոր խոսքի թարգմանիչ ամերիկյան 4-րդ դիվիզիայի առաջատար սյունակում, մտել ազատագրված Փարիզ։ Ֆրանսիայից, Իտալիայից, ինչպես նաև Վաշինգտոնից և Լոնդոնից իր ռեպորտաժների համար 1945 թվականին ստացել է Պուլիտցերյան մրցանակ հեռագրական ռեպորտաժների (միջազգային) համար[3][1][2]։
Հետպատերազմյան տարիներին Ուոթսոնը շարունակել է իր թղթակցի կարիերան՝ լուսաբանելով իրադարձությունները Թուրքիայում, Կորեայում, Չինաստանում, Պանամայում։ 1963 թվականին Լինդոն Ջոնսոնը լրագրողին պարգևատրել է Ազատության նախագահական մեդալով՝ անվանելով նրան «բոլոր խմբագիրների խմբագիր»։ Մեկ տարի անց լրագրողի վաստակը գնահատել է Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի ասոցիացիան՝ նրան շնորհելով կազմակերպության սահմանած Արվեստի և գրականության մրցանակ[4][5]։ Բացի այդ, Յունիոն քոլեջն իր շրջանավարտին երկու անգամ շնորհել է պատվավոր դոկտորի կոչում։ Լինելով ռազմական վերլուծաբան՝ Ուոթսոնը շարունակել է հոդվածներ գրել Baltimore Sun-ի համար՝ լինելով պատասխանատու Պենտագոնի մամուլի գրասենյակի հետ համար՝ մինչ 1966 թվականը, ��րբ մահացել է 78 տարեկան հասակում[2][6]։
Հիմնական աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1916 թվականին՝ Chicago Tribune-ում աշխատելու ընթացքում Մարկ Ուոթսոնը հարցազրույց է վերցրել մեքսիկացի քաղաքական գործիչ Վենուստիանո Կառանսայից։ Բայց նրա ամենանշանակալից աշխատանքները վերաբերում են պատերազմական և հետպատերազմյան ժամանակաշրջաններին։ Բացի ազատագրված Փարիզից ուղարկած հեռագրերից՝ նա լուսաբանել է Արևելյան Բեռլինի բնակիչներին մարդասիրական օդային օգնության ծրագիրը, ԱՄՆ միջուկային փորձարկումները, բալիստիկ հրթիռի ստեղծումը, Կորեայի և Վիետնամի պատերազմները[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Fischer H., 2002, էջ 255—256
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Congressional Record, 1966, էջ 6907—6913
- ↑ «Mark S. Watson of The Baltimore Sun». The Pulitzer Prizes. 2020. Վերցված է 2020 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ Witze, 1966
- ↑ Foreign Relations, 1969, էջ 142—143
- ↑ Симс, 1983, էջ 23—25
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Fischer H., Fischer E. J. Complete Biographical Encyclopedia of Pulitzer Prize Winners, 1917-2000: Journalists, Writers and Composers on Their Ways to the Coveted Awards. — Вена: Walter de Gruyter, 2002. — 290 с. — ISBN 9783598301865
- Witze C. Mark S. Watson – a personal tribute // Air Force Magazine. — 1966.
- Foreign Relations of the United States: Diplomatic Papers / Госдепартамент США. — Вашингтон: U.S. Government Printing Office, 1969. — 1506 с.
- Congressional Record: Proceedings and Debates of the Congress / Конгресс США. — Вашингтон: U.S. Government Printing Office, 1966. — Т. 112. — 8284 с.
- Симс Р. The Pentagon reporters. — Вашингтон: National Defense University Press, 1983. — 177 с.