Jump to content

Միրնա Յուկիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միրնա Յուկիչ
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Ազգություն՝խորվաթ
Մասնագիտացում՝լողորդուհի
Երկիր՝ Ավստրիա
Ծննդյան ամսաթիվ՝ապրիլի 9, 1986 (38 տարեկան)
Ծննդավայր՝Նովի Սադ, Հարավսլավիա
178 սանտիմետր
Քաշ՝68 կիլոգրամ

Միրնա Յուկիչ (խորվ.՝ Mirna Jukić, ծնվել է՝ 9 ապրիլի, 1986, Նովի Սադ, Հարավսլավիա), ավստրիացի լողորդուհի, որն ունի խորվաթական ծագում։ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր։ Աշխարհի առաջնության բրոնզե մեդալի եռակի մրցանակակիր (երկու անգամ 50 մետրանոց ջրավազանում և մեկ անգամ կարճ տարածությունում), Եվրոպայի առաջնության բազմակի չեմպիոն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միրնա Յուկիչը ծնվել է 1986 թվականի ապրիլի 9-ին Նովի Սադ քաղաքում (ներկայում՝ Սերբիա), հասակ է առել Խորվաթիայի Վուկովեր քաղաքում։ 1991 թվականի նոյեմբերին ընտանիքը տեղափոխվել է Զագրեբ, և Միրնան 1996 թվականին սկսել է հոր հետ պարապել լող «Մլադոտս» մարզական ակումբում։ Նրա կրտսեր եղբայրը՝ Դինկո Յուկիչը, նույնպես միջազգային մակարդակի լողորդ է։ 1999 թվականի աշնանը Միրնա Յուկիչը տեղափոխվել է Վիեննա և նույն թվականին ստացել է Ավստրիայի քաղաքացիություն[1]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին Պեկինում տեղի ունեցած Ամառային Օլիմպիական խաղերի ժամանակ 100 մետրը լողացել է 1։07,34 ժամանակում ու գրավել է երրորդ տեղը՝ արժանանալով բրոնզե մեդալի։ Մանսակցել է նաև 200 մ տարածության լող�� առաջնությանը։ Մեկ տարի անց աշխարհի առաջնության ժամանակ 200 մետր տարածությունում արժանացել է բրոնզե մեդալի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Mladen Pleše (21 օգոստոսի, 2002). «Željko Jukić: 'Za plivačke treninge od moje Mirne u Zagrebu su tražili 16.000 kuna mjesečno'» [Željko Jukić: They demanded 16,000 Kuna for swimming practices of my Mirna]. Nacional (խորվաթերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 3 հուլիսի, 2012-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միրնա Յուկիչ» հոդվածին։