Շիրակի պետական համալսարան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շիրակ (այլ կիրառումներ)
![]() | |
![]() | |
Հապավում | ՇՊՀ |
Տեսակ | համալսարան |
Միջազգային անվանում | Shirak State University |
Հիմնադրված է | 1934 |
Անվանված է | Միքայել Նալբանդյան |
Ռեկտոր | Երվանդ Սերոբյան |
Ուսանողներ | 3000 |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Գյումրի |
Հասցե | Պ.Սևակ 4, Գյումրի 3126, Հայաստան |
Պարգևներ | |
Կայք | shsu.am |
![]() ![]() Շիրակի պետական համալսարան, Հայաստան | |
![]() |
Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան (ՇՊՀ), բարձրագույն ուսումնական հաստատություն Հայաստանի Գյումրի քաղաքում, Հայաստանի ամենամեծ մարզային բուհը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
![](http://178.128.105.246/cars-http-upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d7/GSPI-%D4%B3%D5%8A%D5%84%D4%BB.jpg/220px-GSPI-%D4%B3%D5%8A%D5%84%D4%BB.jpg)
Միքայել Նալբանդյանի անվան պետական ինստիտուտը հիմնադրվել է 1934 թվականին Լենինականում, Հայկական ԽՍՀ[1]։ Ինստիտուտի հիմնադիր-ռեկտորն է եղել Ս. Մովսիսյանը (1935-1937): Առաջին ուսումնական տարում ինստիտուտն ունեցել է 100 ուսանող, այդ թվում ապագա մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազը և 16 դասախոս։
Կարճ ժամանակահատվածում Ս. Մովսիսյանը պրոֆեսորա-դասախոսական կազմում ընդգրկել է Լենինականի վաստակաշատ ուսուցիչներին և հրավիրել մասնագետներ Երևանից։ Ինստիտուտը դարձել է լենինականցիների պարծանքը և քաղաքի մտավոր կյանքի կենտրոնը։ Սկսած 1949 թվականից այն կրում է Միքայել Նալբանդյանի անունը[2]։
Ներկա պահին համալսարանը պատրաստում է մասնագետների ավելի քան 30 մասնագիտությամբ[3]։ Համալսարանում իրականացվում է բակալավրի՝ առկա և հեռակա համակարգերում, մագիստրատուրայի և հետազոտողի կրթական ծրագրով ուսուցում։ Համալսարանում սովորում են 3000-ից ավելի ուսանող` անվճար և վճարովի ուսուցմամբ։
Համալսարանն ունի իր օրհներգը և զինանշանը։ Համալսարանը գիտական խորհրդի որոշմամբ պարգևատրում է ՇՊՀ-ի շքանշանով և ոսկե մեդալով։
Իր կենսգործունեության 87 տարիների ընթացքում մանկավարժական ինստիտուտը, իսկ այժմ արդեն համալսարանը տվել է ավելի քան 25 000 շրջանավարտ, որոնց մեծ մասը նվիրվել է դպրոցին, պատվախնդրորեն կրել եւ այժմ էլ կրում է մանկավարժի վեհ կոչումը։ Նրանք դպրոցի հազարավոր փորձաշատ կամ նորաթուխ ուսուցիչներ են, հարյուրների հասնող վաստակավոր մանկավարժներ, որոնցից շատերն արժանացել են հասարակության բարձր գնահատանքին, ամենատարբեր պատվավոր կոչումների ու կառավարական պարգևների։
Ֆակուլտետներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Շիրակի պետական համալսարանն ունի 4 ֆակուլտետ և մեկ հատուկ մասնագիտացված ամբիոն․
- Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետ
- Մաթեմատիկայի, ֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոն
- Աշխարհագրության, կենսաբանության և քիմիայի ամբիոն
- Գործարարության և վարչարարության ամբիոն
![](http://178.128.105.246/cars-http-upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/ec/%D5%87%D5%8A%D5%80-shsu.jpg/220px-%D5%87%D5%8A%D5%80-shsu.jpg)
- Հումանիտար գիտությունների և արվեստի ֆակուլտետ
- Հայոց լեզվի և գրականության ամբիոն
- Ռուսաց լեզվի և գրականության ամբիոն
- Անգլերեն լեզվի և գրականության ամբիոն
- Միջմշակութային հաղորդակցության և զբոսաշրջության ամբիոն
- Արվեստի ամբիոն
- Մանկավարժության ֆակուլտետ
- Մանկավարժության ամբիոն
- Ֆիզիկական դաստիարակության տեսության և մեթոդիկայի ամբիոն
- Սոցիալական գիտությունների և իրավագիտության ֆակուլտետ
- Պատմության և փիլիսոփայության ամբիոն
- Իրավագիտության և քաղաքագիտության ամբիոն
- Հոգեբանության, սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոն
- Ռազմական ամբիոն
Հայտնի դասախոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Կրթություն» հոդվածը «Դպրոցական մեծ հանրագիտարանում»
- ↑ Ինստիտուտի մասին hayazg.info կայքում
- ↑ «ԳՊՄԻ պատմությունը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 10-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
• ՇՊՀ-ի պաշտոնական կայքը • ՇՊՀ-ի պաշտոնական ֆեյսբուքյան էջը • ՇՊՀ-ի պաշտոնական յութուբյան էջը • ՇՊՀ-ի պաշտոնական ինստագրամյան էջը • ՇՊՀ-ի պաշտոնական թվիթերյան էջը
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շիրակի պետական համալսարան» հոդվածին։ |
|