Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուոլթեր Միթիի անհավանական կյանքը անգլ.՝ The Secret Life of Walter Mitty |
---|
![](http://178.128.105.246/cars-http-upload.wikimedia.org/wikipedia/hy/b/b8/%D5%88%D6%82%D5%B8%D5%AC%D5%A9%D5%A5%D6%80_%D5%84%D5%AB%D5%A9%D5%AB%D5%AB_%D5%A1%D5%B6%D5%B0%D5%A1%D5%BE%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%AF%D5%B5%D5%A1%D5%B6%D6%84%D5%A8_%28%D6%86%D5%AB%D5%AC%D5%B4%29.jpg) |
Երկիր | ԱՄՆ[1]
Միացյալ Թագավորություն[1] |
---|
Ժանր | ֆենթեզի ֆիլմ[2][3][4][…], դրամա, կինոկատակերգություն և գրական ստեղծագործության էկրանավորում |
---|
Հիմք | The Secret Life of Walter Mitty? |
---|
Թվական | հոկտեմբերի 5, 2013[5], հունվարի 1, 2014[6], դեկտեմբերի 25, 2013[5] և դեկտեմբերի 26, 2013[7][5] |
---|
Լեզու | անգլերեն |
---|
Ռեժիսոր | Բեն Սթիլեր[8][9][10][…] |
---|
Պրոդյուսեր | Samuel Goldwyn Jr.? |
---|
Սցենարի հեղինակ | Սթիվեն Կոնրադ |
---|
Դերակատարներ | Քրիստեն Ուիգ[8][9][11][…], Շոն Փեն[8][9][12], Ադամ Սքոթ[8][9][11][…], Ադրիան Մարտինես[8][9][12], Էմի Սթիլլեր[12], Էնդի Ռիխտեր[12], Բեն Սթիլեր[8][9][11][…], Քոնան Օ'Բրայեն[12], Ջոի Սլոթնիք[12], Jon Daly?[8][9][13][…], Քեթրին Հան[8][9][13][…], Օուլավյուր Դարրի Օուլաֆսոն[12], Փաթոն Օսվալտ[8][9][13][…], Paul Fitzgerald?[8][13][12], Շիռլի ՄակԼեյն[8][9][11][…], Ստյուարտ Քորնֆելդ[12] և Terence Bernie Hines?[8][13][12] |
---|
Օպերատոր | Ստյուարտ Դրայբյորգ |
---|
Երաժշտություն | Թեոդոր Շապիրո |
---|
Մոնտաժ | Գրեգ Հայդեն |
---|
Պատմվածքի վայր | Նյու Յորք |
---|
Նկարահանման վայր | Իսլանդիա, Նյու Յորք, Լոս Անջելես և Բրիտանական Կոլումբիա |
---|
Կինոընկերություն | 20th Century Studios |
---|
Տևողություն | 114 րոպե |
---|
Բյուջե | 90 000 000 $[14] |
---|
Շահույթ | 188 133 322 $[14] և 58 236 838 $[14] |
---|
Նախորդ | The Secret Life of Walter Mitty? |
---|
Պաշտոնական կայքէջ |
The Secret Life of Walter Mitty (2013 film) Վիքիպահեստում |
«Ուոլթեր Միթիի անհավանական կյանքը» (անգլ.՝ The Secret Life of Walter Mitty), Բեն Սթիլերի արկածային ֆիլմը։ Ֆիլմի հիմքում Ջեյմս Թերբերի գիրքն է։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2013 թվականի դեկտեմբերի 25-ին։
Սյուժեն Ջեյմս Թեբերի գրքի 21-րդ դարի տարբերակով է։ Ուոլթեր Միթին Life ամսագրի աշխատակիցն է։ Ուոլթերի հայրը մահացել էր, երբ նա փոքր էր, այժմ նա ուներ մորը և փոքր-ինչ տարօրինակ քրոջը։ Ուոլթերի աշխատանքը շատ խիստ գրաֆիկով է, սակայան նրա երազանքները գնում են շատ ավելի հեռու։ Նա իրականացնում է ֆանտաստիկ ճանապարհորդություններ՝ պատկերացնելով իրեն տիեզերագնացի, ճանապարհորդի կամ էլ անդիմադրելի Կազանովի դերում։ Ուոլթերը սիրահարվում է իր նոր գործընկերուհուն՝ հաշվապահ Շերիլ Մելհոֆին. նա միայն երազում է այդ մասին։
Ամսագրի ընկերությունը որոշում է, որ հաջորդ թողարկումը կլինի վերջինը, որը կտպագրվի, դրանից հետո ամսագիրը կլիներ միայն «թվային»։ Սրա պատճառով սպասվում էին խոշոր չափի կրճատումներ։ Ամսագրի գլխավոր էջում պետք է լիներ Շոն Օ՛Կոնելի լուսանկարը, ով համարվում էր լավագույն լուսանկարիչը։ Նկարը գտնելու միակ տարբերակը Շոնին գտնելն էր։ Ուոլթերը որոշում է մեկնել երկար ճանապարհորդության. Գրենլանդիա, Իսլանդիա և Հիմալայներ։ Խաբկանքի աշխարհից Ուոլթերը վերադառնում է իրականություն և հասկանում է որն է իրական կյանքը։
Այն, որ այս ֆիլմը Բեն Սթիլերի հերթական ֆիլմն էր քննադատներին հնարավորություն էր տալիս, որ նրանք բացասական ձևով խոսեն ֆիլմի մասին։ Եթե «The Cable Guy» (Ջիմ Քերրիի մասնակցությամբ) կարելի է համարել մութ կատակերգություն, ապա «Ուոլթեր Միթիի...»-ը՝ չափից դուրս լուսավոր կատակերգություն։ Պատկերը չափազանց զգայուն է, թեև այն չի կարելի համարել դատարկ։ Առանձին դրվագների հումորային մասերը կարելի է համարել գրավող, սակայն ամբողջ ֆիլմն այնքան էլ սուր չէ[15]։ Ֆիլմում օրինակի համար ծանոթությունների կայքը այնքան էլ չեն գրավում ֆիլմը[16]։
1947 թվականի աշխատանքը Սթիլերի ֆիլմի համեմատությամբ ավելի տրամաբանական ավարտ է ունենում։ Այստեղ Ուոլթեր Միթին աղջկա սիրտը գրավում է ոչ թե խելագար քայլերով, այլ հումորի զգացումով և մարդկային ջերմությամբ։ Ժամանակակից հատուկ էֆեկտները հնարավորություն են տալիս ավելի գեղեցիկ ներկայացնել ֆիլմի ավարտը։New York Times-ի քննադատ Սքոտը նշել է, որ ֆիլմի անձնակազմը չի կարողացել հերոսին հետաքրքրացնել։
Հեղինակները այդպես էլ չկարողացան հասկանալ ով էր նա. հերթական երազողը թե փիլիսոփա, ով ծնվել է քաղաքային կյանքի ժամանակաշրջանում[17][18]։
- 2013 թվական - ԱՄՆ-ի ազգային կինոքննադատների ցուցակում 10 ամենալավ ֆիլմերից
- 2013 թվական - լավագույն յուրահատուկ աշխատանք, լավագույն երաժշտություն
- 2014 թվական - Սատուրն-ի մրցանակ. լավագույն ֆանտաստիկ ֆիլմ, լավագույն դերասան
- 2014 թվական - American Comedy Awards. լավագույն կատակերգության դերասանուհի (Քրիստեն Ուիգ)
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ http://www.nytimes.com/2013/12/25/movies/the-secret-life-of-walter-mitty-stars-ben-stiller.html?_r=0
- ↑ http://www.movieloci.com/2519-The-Secret-Life-of-Walter-Mitty
- ↑ http://www.imdb.com/title/tt0039808/
- ↑ 5,0 5,1 5,2 Internet Movie Database — 1990.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 8,11 http://www.cinematografo.it/cinedatabase/film/i-sogni-segreti-di-walter-mitty/54632/
- ↑ 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 http://www.bbfc.co.uk/releases/secret-life-walter-mitty-film
- ↑ http://www.imdb.com/title/tt0359950/
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=206710.html
- ↑ 12,00 12,01 12,02 12,03 12,04 12,05 12,06 12,07 12,08 12,09 http://www.imdb.com/title/tt0359950/fullcredits
- ↑ 13,0 13,1 13,2 13,3 13,4 http://www.metacritic.com/movie/the-secret-life-of-walter-mitty
- ↑ 14,0 14,1 14,2 Box Office Mojo — 1999.
- ↑ The analog life of Stiller’s ‘Mitty’ / Peter Keough Dec 24, 2013
- ↑ He Can Balance a Checkbook, but Not His Imagination By A. O. Scott Dec 24, 2013
- ↑ Film Review: ‘The Secret Life of Walter Mitty’ Peter Debruge Oct 15, 2013
- ↑ Secret Life of Walter Mitty by James Berardinelly / Dec 24, 2013