Պիզեռի
Արտաքին տեսք
Գյուղ | ||
---|---|---|
Պիզեռի | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Սեբաստիայի վիլայեթ | |
Գավառ | Եվդոկիայի գավառ | |
Այլ անվանումներ | Բիզեռ, Բիզեռի, Բիզերի, Պիզառ, Պիզառի, Պիզեռ, Պիզեռն, Պիզերի, Պիծեռի, Պիծեռն | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային ինդեքսներ | 60255 | |
|
Պիզեռի, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Եվդոկիայի գավառում[1][2]։ Գտնվում էր Եվդոկիա քաղաքից 20 կմ հյուսիս-արևելք, Եվդոկիա-Նեոկեսարիա խճուղու վրա։ Հանդիսանում էր Պիզեռու գյուղախմբի կենտրոն։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ ոմանց այս գյուղի տարածքում է գտնվում պատմական Պիզու քաղաքը։ Հայերի մի մասը բռնի մուսուլմանացվել է, իսկ մնացածը բռնությամբ տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Ինճիճյանի XVII դարում ուներ 800 տուն բնակիչ։ XX դարի սկզբին ուներ 50 տուն՝ 460 հայ բնակչով։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործություն, անասնապահություն և արհեստներն էր։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պիզեռին ուներ XIV դարի եկեղեցի, Ս. Նշան հայտնի վանքը։ Գյուղում էր գտնվում Հովհան Ոսկեբերանի գերեզմանը։ Գյուղում և նրա շրջակայքում կան ընդարձակ ավերակներ
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն ուներ դպրոց[3]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Սեբաստիայի նահանգի Եվդոկիայի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Սեբաստիայի նահանգի Եվդոկիայի գավառակ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 335
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն