Jump to content

Պիսուար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պիսուար
Ենթակատեգորիասարքավորում, toilet Խմբագրել Wikidata
ԿիրառությունըՄիզագոյացում Խմբագրել Wikidata
Օգտագործողmale human Խմբագրել Wikidata

Պիսուար (ֆր.�� Pissoir) կամ ուրինալ[1], զուգարանակոնքի տարատեսակ, որը նախատեսված է բացառապես մեզի արտազատման համար։ Որպես կանոն, կիրառվում է հասարակական զուգարաններում։ Կարող է պատրաստվել տարբեր նյութերից՝ սանֆայանսից, էմալացված մետաղից կամ այլ նյութերից[2]։

Պիսուարը իր ներկայիս տեսքով առաջին անգամ հայտնագործվել է Միացյալ Նահանգներում, քաղաքացիական պատերազմից անմիջապես հետո, երբ Էնդրյու Ռանկինը 1866 թվականին ներկայացրել է ուղղաձիգ ողողման սարքը: 1882 թվականին միզամուղը արտոնագրել է Ֆրենսիս Բոլդուինը[3][4]։  

Պիսուարները տարբեր պետություններում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բաց պիսուար Հաագայում

Իսլամական զուգարանային էթիկետը արգելում է կանգնած դիրքում միզել, ուստի իսլամական պետություններում պիսուարները չեն կիրառվում[5]։ Որոշ պետություններում (Ֆրանսիա, Նիդերլանդներ և այլն) կիրառելի են բաց պիսուարներ։

Կանանց համար նախատեսված պիսուարներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կանանց համար նախատեսված պիսուարից օգտվում են մեջքով դեպի պիսուարը

Արևմտյան աշխարհում ընդունված է, որ կանայք միզարձակման ժամանակ պիտի նստած դիրքով լինեն։ Հավասար հնարավորությունների ստեղծման համար հաճախ են կիրառվում, այսպես կոչված, կանացի պիսուարները, որոնք հարմարեցված են նստելու կամ կքանստելու համար։ Այդ պիսուրաները լայն տարածում չստացան, քանի որ անհարմարավետ են կանանց համար[6]։

Քսաներորդ դարի ավարտին արևմտյան երկրներում ի հայտ եկան հատուկ հարմարանքներ, որոնք թույլ տվեցին կանանց կանգնած դիրքում միզել։ Այդ հարմարանքները հաճախ կոչվում են ուրինելլա[6]։

Շատ հազվադեպ հանդիպում են ունիսեքս պիսուարներ, որոնք նախատեսված են կքանստելու համար և ավելի նման են զուգարանակոնքի։

Պիսուարներն արվեստում

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Շատրվան», Մարսել Դյուշան

Դադաիզմի հիմնադիր, արվեստագետ և արվեստի տեսաբան Մարսել Դյուշանի աշխարհահռչակ գործը՝ «Շատրվան» ռեդի-մեյդը, իրենից ներկայացնում է պիսուար, որ վրա Դյուշանը ստորագրել է՝ «R. Mutt»։[7][8]

«Շատրվանը» ստեղծվել է 1917 թվականին և համարվում է դադաիզմի առավել նշանավոր գործերից մեկը և Դյուշանին այսպիսով մոտեցնում է սյուռեալիզմին։ Այս աշխատանքը, ինչպես և բազում այլ ռեդի-մեյդներ, հիմնված է Դյուշանի «հանկարծակիության սկզբունքի» վրա[9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «urinal». Cambridge Advanced Learner's Dictionary & Thesaurus. Cambridge University Press. Վերցված է 30 December 2017-ին.
  2. «Как правильно выбрать писсуар». www.fedomo.ru. Վերցված է 2024-08-19-ին.
  3. Patent US268379A: Urinal. Angemeldet am 27. März 1882, veröffentlicht am 5. Dezember 1882, Anmelder: Andrew G. Myers, Erfinder: E. Francis Baldwin.
  4. Jens Lubbadeh: Pissoirs: Wichtige Fakten über das stille Örtchen. In: Der Spiegel, 12. Dezember 2012.
  5. Бадави А. Аль-Ваджиз фи фикх ас-Сунна ва-ль-Китаб аль-Азиз (на ар. яз., 7 мб) = الوجيز في فقه السنة و الكتاب العزيز. — 3-е. — Эль-Мансура, Египет: Дар Ибн Раджаб, 2001. — 528 с.
  6. 6,0 6,1 «2023's Top 10 Pee Funnels (Female Urination Devices) Reviews». Արխիվացված օրիգինալից 2023-02-15-ին. Վերցված է 2023-05-07-ին.
  7. Tomkins, Calvin (1996). Duchamp: A Biography. New York, N.Y.: Henry Holt and Company. ISBN 0-8050-5789-7., p. 181.
  8. Saltz, Jerry (2006 թ․ փետրվարի 21). «Idol Thoughts: The glory of Fountain, Marcel Duchamp's ground-breaking 'moneybags piss pot'». The Village Voice.(չաշխատող հղում)
  9. «The Collection». The Museum of Modern Art. Վերցված է 2016 թ․ ապրիլի 10-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիսուար» հոդվածին։