Jump to content

Ռուբեն Բելիմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուբեն Բելիմա Ռոդրիգես
Rubén Belima Rodrígue
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Իսպանիա և  Հասարակածային Գվինեա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 11, 1992(1992-02-11)[1][2] (32 տարեկան)
Ծննդավայր Մոստոլես, Իսպանիա Իսպանիա
Հասակ 178 սմ
Քաշ 73 կգ
Դիրք Կիսպաշտպան
Պատանեկան կարիերա
1999—2009 Իսպանիա Տորեվեխու

2009—2011 Իսպանիա Ռեալ Մադրիդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2009 Իսպանիա Տորեվեխու 7 (0)
2011-2013 Իսպանիա Ռեալ Մադրիդ C 47 (5)
2013-մինչ օրս Իսպանիա Ռեալ Մադրիդ Կաստիլյա 2 (0)
Ազգային հավաքական
2014-այժմ Հասարակածային Գվինեա Հասարակածային Գվինեա 4 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ռուբեն Բելիմա Ռոդրիգես (իսպ.՝ Rubén Belima Rodrígue, փետրվարի 11, 1992(1992-02-11)[1][2], Մոստոլես, Մադրիդ, Իսպանիա), իսպանացի ��ուտբոլիստ, «Ռեալ Մադրիդ Կաստիլյա» ակումբի և Հասարակածային Գվինեայի ազգային հավաքականի կիսապաշտպան։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուբենը ֆուտբոլով սկսել է զբաղվել 1999 թվականին՝ «Տորեվեխու» մանկական ակումբում։ 10 տարեկանից սկսած նա դեբյուտել է ակումբի հիմնական կազմում, որը հանդես է եկել Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունում։ 2009 թվականին Բելիման, «Տորեվեխու» ակումբում անցկացնելով 7 խաղ, միացել է «Ռեալ Մադրիդ » ֆուտբոլային ակումբին։ 2011 թվականին կիսապաշտպանը սկսել է հանդես գալ «Ռեալ Մադրիդ C»-ում, որի հետ մեկտեղ 2011/2012 մրցաշրջանում զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը՝ իրավունք ստացավ Տերսերայից անցնել «Սեգունդա B»։ 2013 թվականից հանդես է գալիս «Ռեալ Մադրիդում»։

Կարիերան հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուբենի հայրը ծնունդով Բատայից՝ Հասարակածային Գվինեայից է։ 2013 թվականի օգոստոսին կիսապաշտպանը ստացավ Հասարակածային Գվինեայի ազգային հավաքականում Գաբոնայի ֆուտբոլի ա��գային հավաքականի դեմ խաղին մասնակցելու հրավեր, սակայն խաղը չկայացավ։ 2013 թվականի Նոյեմբերի 16-ին Ռուբենը մասնակցություն ունեցավ Իսպանիայի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղին, սակայն խաղը պաշտոնապես չճանաչվեց։ 2014 թվականի մայիսին ազգային հավաքականի կազմում անց է կացրել առաջին խաղը՝ Աֆրիկյան ազգերի գավաթի շրջանակներում՝ Մավրիտանիայի հավաքականի դեմ խաղում[3]։

2015 թվականի աֆրիկյան ազգերի գավաթի առաջնությունը Մարոկկոյից Հասարակածային Գվինեա տեղափոխելուց հետո Բելիման ընդգրկվեց առաջնության տերերի նախնական հայտում[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]