Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուվաննա Ֆումա (հոկտեմբերի 7, 1901(1901-10-07)[1][2], Լուանգպխաբանգ, Լաոս - հունվարի 10, 1984(1984-01-10)[1][2], Վիենտյան, Լաոս), Լաոսի քաղաքական գործիչ, արքայազն։ Եղել է Լաոսի թագավորական կառավարությունների վարչապաետ։ 1954 թ. ժնևյան համաձայնագրերից հետո երկրում վարել է քաղաքական կարգավորման գիծ, ինչին հասնելու նպատակով բանակցություններ է վարել Լաոսի հայրենասիրական ճակատի հետ։ 1962 թ-ին դարձել է ժամանակավոր կոալիցիոն կառավարության պրեմիեր նախարար, կոալիցիայի պառակտումից (1963-1964) հետո՝ թագավորական կառավարության (վիենտնյամյան գոտի) պրեմիեր նախարարը։ 1974 թ. ապրիլից մինչև 1975 թվականի դեկտեմբերին գլխավորել է ազգի միասնության ժամանակավոր կառավարությունը։ 1975 թ. դեկտեմբերից Լաոսի ժողովրդադեմոկրատական հանրապետության պրեմիեր նախարարի խորհրդականն է։
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 199)։
|