Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վելիկո Տիռնովո (բուլղ.՝ Велико Търново), քաղաք Բուլղարիայի Հանրապետության հյուսիսում, Հյուսիսկենտրոնական տարածաշրջանի և Վելիկո Տիռնովոյի մարզի վարչական, արդյունաբերական և կրթական կենտրոնը։
Տեղակայված է Ստորին դանուբյան հարթավայրի և Բալկանյան լեռների միջև՝ Յանտրա գետի ափին և միջնադարում հայտնի է եղել որպես Բուլղարական երկրորդ կայսրության մայրաքաղաք՝ կրելով «Ցարերի քաղաք» տիտղոսը։
Մինչև 1965 թվականը կոչվել է Տիռնովո։ «Վելիկո» (մեծ) մակդիրն ավելացվել է ի պատիվ քաղաքի երբեմնի փառքի։
Բնակչության թվաքանակով համարվում է երկրի 16-րդ խոշոր քաղաքը։
Քաղաքում են գտնվում մի շարք կրթական հաստատություններ, ինչպիսիք են Վասիլի Լևսկու անվան ռազմական ինստիտուտը, Սուրբ Կյուրեղի և Մեթոդիոսի անվան համալսարանը և այլն։ Ընդհանուր առմամբ՝ Տիռնովոյում են գտնվում պատմամշակութային 1613 կոթողներ[1]։
Բնակչության մեծամասնությունը կազմում են բուլղարացիները (95,5%), կան նաև թուրքեր (3,6%), գնչուներ (0,2%) և այլն։
Քաղաքի բնակչության թվաքանակի փոփոխությունները[2][3][4]
Պոլտավա, Ուկրաինա (1963 թ.-ից)
Նիշ, Սերբիա (1973 թ.-ից)
Կրակով, Լեհաստան (1975 թ.-ից)
Տոլեդո, Իսպանիա (1983 թ.-ից)
Սերե, Հունաստան (1988 թ.-ից)
Աստի, Իտալիա (1989 թ.-ից)
Կոլոնիա Տովար, Վենեսուելա (1992 թ.-ից)
Տվեր, Ռուսաստան (1997 թ.-ից)
Օխրիդ, Մակեդոնիա (1998 թ.-ից)
Գոլդեն, Կոլորադո, ԱՄՆ (2000 թ.-ից)
Մենարա Գելիզ, Մարոկկո (2001 թ.-ից)
Շոպրոն, Հունգարիա (2002 թ.-ից)
Բայոննե, Ֆրանսիա (2005 թ.-ից)
Բիտոլա, Մակեդոնիա (2006 թ.-ից)
Յաշ, Ռումինիա (2006 թ.-ից)
Սիան, ՉԺՀ (2006 թ.-ից)
Տարշին, Մալթա (2007 թ.-ից)
Ցետինե, Չեռնոգորիա (2007 թ.-ից)
Զադար, Խորվաթիա (2008 թ.-ից)
Էլ Քարաք, Հորդանան (2008 թ.-ից)
Վաղարշապատ, Հայաստան (2013 թ.-ից)[5]
|
---|
| Մայրաքաղաք | | |
---|
| 300 000 + բնակչությունով | |
---|
| 100 000 + բնակչությունով | |
---|
| 50 000 + բնակչությունով | |
---|
| 30 000 + բնակչությունով | |
---|
| 10 000 + բնակչությունով | |
---|
| |
|