Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիլյանդիմաա (էստ․՝ Viljandimaa կամ Viljandi maakond), նահանգ Էստոնիայում, գտնվում է երկրի հարավային մասում։ Վարչական կենտրոնն է Վիլյանդի քաղաքը։ Նահանգը կազմված է երեք քաղաքներից և 9 շրջաններից։
Նահանգի կենտրոնական և արևմտյան մասերը գտնվում են Սակալա բարձրավայրի վրա։ Հյուսիս-արևմտյան մասերում կան մի շարք ճահճոտ զանգվածներ, որոնք կազմում են Սոոմաա ազգային պարկը (370 կմ²)։
Վիլյանդիմաան Միջին դարերում եղել է կարևոր առևտրական և քաղաքական կենտրոն, այստեղ են գտնվում մի քանի ամրոցների ավերակներ։
Նահանգի կազմի մեջ են մտնում 3 քաղաք և 9 շրջան։
Քաղաքներ՝
- Միիսակյուլա
- Վիլյանդի
- Վիհմա
Շրջաններ՝
Աբյա (էստ․՝ Abja)
Հալլիստե (էստ․՝ Halliste vald)
Կառկսի (էստ․՝ Karksi vald)
Կոլգա-Յաանի (էստ․՝ Kolga-Jaani vald)
Կիո (էստ․՝ Kõo vald)
- Կիպու (էստ․՝ Kõpu vald)
Սուուռե-Յաանի (էստ․՝ Suure-Jaani vald)
Տառվաստու (էստ․՝ Tarvastu vald)
Վիլյանդի (էստ․՝ Viljandi vald)