Jump to content

Ցանկ արգելված գրքերի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ցանկ արգելված գրքերի, 1564 թվական

«Ցանկ արգելված գրքերի» (լատին․՝ Index Librorum Prohititorum), Հռոմի կաթոլիկ եկեղեցու արգելած (սպառնալիքի տակ) գրքերի ցանկ։ Առանձին հրատարակություններ ունեցել են նաև ընթերցանության, վաճառքի և գրաքննության ցուցումներ։ Հիմնական նպատակը եղել է հավատի ու բարոյականության դեմ ոտնձգություններից ու աստվածաբանական խոտորումներից պաշտպանելը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրաքննություն անցած գրքերը տպագրվել են «Առանց խոչընդոտների» (Nihili obstat), տիտղոսաթերթին՝ «Կարող է տպագրվել» (Imprimatur) գրիֆով։ Կաթոլիկ հեղինակներին վերապահվել է իրենց ստեղծագործությունները պաշտպանելու և նոր՝ սրբագրված հրատարակություններ տպագրելու իրավունք։

Առաջին «Ցանկ արգելված գրքերի» հրատարակել են Նիդերլանդներում 1529 թվականին, ապա Վենետիկում՝ 1543 թվականին, Փարիզում՝ 1551 թվականին։ Առաջին հռոմեական ցուցակը կազմվել է Պողոս IV պապի օրոք, որը Տրիդենտյան ժողովը շատ խիստ է համարել և 1564 թվականին շրջանառության մեջ է դրել նրա մեղմացված տարբերակը։

1572 թվականին ձևավորվել է Ցուցակի սուրբ միաբանությունը, որը հատուկ զբաղվել է «Արգելված գրքերի ցանկի» կազմումով, իսկ 1917 թվականից այդ հարցերով զբաղվել է Սրբազան խորհուրդը։

«Ցանկ արգելված գրքերի» գործել է մինչև 1966 թվականը, ապա Վատիկանի 2-րդ ժողովն այն լուծարել է։

Տարբեր ժամանակներում արգելվել են Լ. Վալլայի, Է. Ռոտերդամցու, Լ. Ստեռնի, Վոլտերի, Դ. Դեֆոյի, Ջ. Բրունոյի, Ն. Կոպեռնիկոսի, Յ. Կեպլերի, Գ. Գալիլեյի, Օ. դը Բալզակի, Ժ.-Պ. Սարտրի, Սիմոնա դը Բովուարի, Միշել դը Մոնտենի, Դենի Դիդրոյի, Վիկտոր Հյուգոյի, Ժան-Ժակ Ռուսոյի, Անդրե Ժիդի, Նիկոս Կազանձակիսի, Էմանուել Սվեդենբորգի, Բենեդիկտ Սպինոզայի, Իմանուիլ Կանտի, Դեյվիդ Հյումի, Ռենե Դեկարտի, Ֆրենսիս Բեկոնի, Թոմաս Բրաունի, Ջոն Միլթոնի, Ջոն Լոքի, Բլեզ Պասկալի, Հուգո Գրոտիոսի և ուրիշների որոշ ստեղծագործություններ։ Առաջին կինը, որի գիրքն ընդգրկվել է ցանկում, եղել է Մագդալենա Հեյմայրը[1][2][3][4]։

Հայտնի է նաև Ոսկան Երևանցու՝ Վատիկանի սրբազան ժողովի ներկայացուցչի հետ հակադրությունը հայերեն առաջին Աստվածաշնչի (1666-1668) տպագրության ժամանակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Stead, William Thomas (1902). «The Index Expurgatorius». The Review of Reviews. 26: 498. Վերցված է 2017 թ․ փետրվարի 8-ին.
  2. Gifford, William (1902). «The Roman Index». The Quarterly Review. 196: 602–603. Վերցված է 2017 թ․ փետրվարի 8-ին.
  3. Catholic Church (1569). Index Librorum Prohibitorum cum Regulis confectis per Patres a Tridentina Synodo delectos authoritate ... Pii IIII. comprobatus. Una cum iis qui mandato Regiae Catholicae Majestatis et ... Ducis Albani, Consiliique Regii decreto prohibentur, etc. Leodii. Վերցված է 2017 թ․ փետրվարի 8-ին.
  4. Bujanda, Jesús Martínez de; Davignon, René (1988). Index d'Anvers, 1569, 1570, 1571. Librairie Droz. էջ 196. ISBN 9782762200454. Վերցված է 2017 թ․ փետրվարի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։