Jump to content

Ցզինչան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաքային շրջան
Jinchang.png
金昌
ԵրկիրՉինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
ՇրջանԳանսու
ՀամայնքԳանսու
Ներքին բաժանումJinchuan District? և Yongchang County?
Մակերես8.896 կմ²
Բնակչություն464.200 մարդ (2007)
Ժամային գոտիUTC+8, ամառը UTC+9
Հեռախոսային կոդ0935
Փոստային դասիչ737100
Ավտոմոբիլային կոդ甘C
Պաշտոնական կայքjc.gansu.cn
Ցզինչան (Չինաստան)##
Ցզինչան (Չինաստան)

Ցզինչան (չինարեն՝ 金昌), քաղաքային շրջան ՉԺՀԳանսու նահանգում։ Զբաղեցնում է 7.569 կմ² տարածք: 2018 թվականի վերջի տվյալներով ամբողջ քաղաքային շրջանի բնակչության թվաքանակը եղել է 468.600[1] (հիմնականում՝ հան ազգության պատկանողներ[2]։ Բուն քաղաքում ապրողների թվաքանակը 2010 թվականի մարդահամարի տվյալներով եղել է 195.409[3]:

Քաղաքը համբավվել է 561 թվականին կառուցված Շենգրոնգ տաճարով և Չինական մեծ պարսպի ավերակներով:

Վարչատարածքային բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքային շրջանը բաժանված է 1 ենթաշրջանի և 1 գավառի։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցզինչանում են տեղակայված Jinchuan Group[4] և Jinchuan Niedu Industry ընկերությունների գլխադասային գրասենյակներն ու գլխավոր ձեռնարկությունները (քիմիական արտադրանք և գունավոր մետաղներ)[5]:

Այս քաղաքում է գտնվում չինացի տիեզերագնացների նախապատրասման նպատակով ստեղծված «Մարս-1» հանգրվանը, որտեղ նրանք ջանում են հարմարվել Մարս մոլորակի վրա ապրելու պայմաններին[6]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. citypopulation.de: JĪNCHĀNG SHÌ, Stadt auf Präfekturebene in Gānsù, abgerufen am 16. Juli 2021
  2. http://www.travelchinaguide.com/cityguides/gansu/jinchang/
  3. «Gansu (China): Präfekturebene, Städte & Kreise - Einwohnerzahlen, Karten, Grafiken, Wetter und Web-Informationen» (գերմաներեն). Վերցված է 2018-05-09-ին.
  4. «About Us» (անգլերեն). Jinchuan Group. Արխիվացված օրիգինալից 2023-06-28-ին. Վերցված է 2023-06-28-ին.
  5. «Jinchuan Niedu Industry Co Ltd» (անգլերեն). Bloomberg.
  6. «Симулятор жизни на Марсе – база «Марс-1» в Цзиньчане пров. Ганьсу». Жэньминь Жибао.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցզինչան» հոդվածին։