Քաղաքական գիտակցություն
Քաղաքական գիտակցություն , քաղաքական կեցության արտացոլումը և իմաստավորումը սոցիալական սուբյեկտների (անհատներ, խմբեր, դասակարգեր, հանրույթներ) գիտակցության մեջ։
Քաղաքական գիտակցությունը քսու, կեցության պասիվ արտացոլումը չէ, այն հարաբերականորեն ինքնուրույն է և կարող է առաջ անցել քաղաքական պրակտիկայից, կանխատեսել հասարակական-քաղաքական գործընթացների զարգացման միտումները։ Այն սերստրեն կապված է քաղաքական կուլտուրայի և քաղաքական վարքագծի հետ։ Քաղաքական գիտակցության կառուցվածքային տարրերն են քաղաքական նորմերն ու արժեքները, քաղաքական համոզմունքներն ու պատկերացումները, տեսական և էպիրիկ գիտելիքները։ Այն ձևավորվում է անձի սոցիալականացման քաղաքական գործընթացում։ Կառուցվածքային առումով բաղկացած է կայուն և փոփոխական բաղադրամասերից։ Օրինակ, գաղափարախոսական ընտրության հիմքում ընկած են կայուն սոցիալ-քաղաքական արժեքներ՝ ժողովրդավարություն, ագատաթյան և Քաղաքական գիտակցության փոփոխական տարրերը կապված են ընթացիկ պահի վերագնահատման հետ։
Տարբերում են Քաղաքական գիտակցություն տեսական, էմպիրիկ և պետական, կենցաղային մակարդակներ։ Քաղաքական գիտակցություն իրականացնում է կարգավորման, ճանաչողական, արժեքավորման, հավաքագրման, կանխագուշակման, նորմատիվային և գործառույթներ։
Կախված սուբյեկտից աաբերում են՝ անհատական, խմբային և գանգվածային Քաղաքական գիտակցություն։ Անհատական գիտակցությունը մեկնաբանվում է որպես քաղաքականությունը քիշ թե շատ ճիշտ ընկալելու, քաղաքական բնագավառում ճիշտ կողմնորոշվելու և նպատակամետ գործերս ունակություն։ Խմբային գիտակցության կրողները հասարակական-քաղաքական կազմակերպություններն ու միավորումներն են։ Այն պայմանավորված է քաղաքական համակարգում խմբի գրաված դիրքով և մեկնաբանվում է որպես կոնկրետ խմբի քաղաքական ակտիվության բովանդակությունը և ուղղվածությունը պայմանավորող պատկերացումների ամբււղջություն։ Զանգվածային Քաղաքական գիտակցություն միջնորդավորված ձևով արտացոլում է հասարակական պահանջմունքների և սպասումների մակարդակն ու բովանդակությունը, ինչպես նաև հասարակական գիտելիքների ծավալը քաղաքական իրականության մասին։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էդվարդ Աղայան «Արդի հայերենի բացատրական բառարան», հատոր 1-2, 1976 թվական, Երևան
- Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1-12, 1974-1986 թթ, Երևան
- А․ Б. Барихин "Большой юридический словарь", 2002 թ, Москва