Jump to content

Քայլաշ Սատյարթի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քայլաշ Սատյարթի
հինդի՝ कैलाश सत्यार्थी
Դիմանկար
Ծնվել էհունվարի 11, 1954(1954-01-11)[1][2][3] (70 տարեկան)
ԾննդավայրVidisha, Bhopal division, Մադհյա Պրադեշ, Հնդկաստան[4]
Քաղաքացիություն Հնդկաստան
Կրոնհինդուիզմ[5]
ԿրթությունՍամրատա Աշոկայի տեխնոլոգիական ինստիտուտ, Բարկատուլլայի Համալսարան և Ամրիտա Վիշվա Վիդյապիտամ
Մասնագիտություներեխաների իրավունքների ակտիվիստ, ճարտարագետ, ակադեմիկոս և ինժեներ-էլեկտրիկ
ԱշխատավայրՆախադպրոցական կրթության և Աշխատանքի միջազգային կենտրոն
Պարգևներ և
մրցանակներ
Կայքkailashsatyarthi.net
 Kailash Satyarthi Վիքիպահեստում

Քայլաշ Սատյարթի (ծնված՝ հունվարի 11, 1954) հնդիկ սոցիալական բարեփոխիչ։ Նա Հնդկաստանում երեխաների աշխատանքի դեմ արշավ է իրականացրել և պաշտպանել է կրթության համընդհանուր իրավունքը։

2014 թվականին նա Մալալա Յուսուֆզայի հետ համատեղ խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր էր՝ «երեխաների ու երիտասարդների հանդեպ ճնշումների դեմ և երեխաների համընդհանուր կրթության իրավունքի պայքարի համար»։ Նա բազմաթիվ սոցիալական ակտիվիստների կազմակերպությունների հիմնադիր է՝ «Բաչպան Բաչաո Անդոլան», «Գլոբալ երթ ընդդեմ երեխաների աշխատանքի», «Կրթության համար գլոբալ արշավ», «Կայլաշ Սաթյարթիի մանկական հիմնադրամ» և «Բալ Աշրամ Թրասթ»։

Քայլաշ Սատյարթին և Բաչպան Բաչաո Անդոլանի նրա թիմը Հնդկաստանում ավելի քան 86000[9] երեխաների ազատել են աշխատանքից, ստրկությունից և թրաֆիքինգից։ 1998 թվականին Սաթյարթին ձեռնարկեց և ղեկավարեց Երեխաների աշխատանքի դեմ գլոբալ երթը[10], 103 երկրներում, 80,000 կմ (մոտ 49,710 մղոն) երկարությամբ երեխաների աշխատանքի վատթարագույն ձևերի դեմ համաշխարհային պահանջ ներկայացնող երթը։ Սա շահագործվող երեխաների անունից երբևէ իրականացված ամենամեծ սոցիալական շարժումներից մեկն էր։ Երթի մասնակիցների պահանջները, որոնք ներառում էին երեխաներին և երիտասարդներին (մասնավորապես՝ թրաֆիքինգի, շահագործման, սեռական բռնության, օրգանների անօրինական փոխպատվաստման, զինված բախումների և այլնի համար վերապրածներ) արտացոլված էին երեխաների աշխատանքի «Վատագույն ձևերի մասին» ԱՄԿ 182-րդ կոնվենցիայի նախագծում։ Հաջորդ տարի Կոնվենցիան միաձայն ընդունվեց Ժնևում կայացած ԱՄԿ համաժողովում։

Նա մի քանի միջազգային կազմակերպությունների խորհրդի և կոմիտեի անդամ էր, այդ թվում՝ Խոշտանգումների զոհերի կենտրոնի (ԱՄՆ), Աշխատանքի իրավունքների միջազգային հիմնադրամի (ԱՄՆ) և Կոկոայի նախաձեռնության։ Սաթյարթին եղել է Fortune ամսագրի «Աշխարհի մեծագույն առաջնորդների» շարքում 2015 թվականին[11] և 2017 և 2018 թվականներին հայտնվել է LinkedIn-ի Power Profiles List-ում[12]։ Սաթյարթին գլխավորել է Բհարաթ Յատրան՝ համազգային երթը Հնդկաստանում[13], 35 օրվա ընթացքում անցնելով 19,000 կմ (12,000 մղոն)՝ պահանջելով երեխաների բռնաբարության և երեխաների մարմնավաճառության դեմ օրենսդրություն ընդունել։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սատյարթին, ծնունդով որպես Քայլաշ Շարմա, ծնվել է Վիդիշայում՝ Հնդկաստանի Մադհյա Պրադեշ նահանգի մի փոքրիկ քաղաքում։ Ամուսնությունից հետո նա հրաժարվեց իր Շարմա ազգանունից (նշանակում է, որ ինքը բրահմին է) և վերցրեց Սատյարթին (նշանակում է ճշմարտություն տենչացող)՝ բարեփոխիչ Արյա Սամաջ շարժման ազդեցության պատճառով[14]։ Քայլաշ Սատյարթին պատկանում է միջին խավին։ Նա ընտանիքի չորս եղբայրներից և քրոջից ամենափոքրն է։ Նրա հայրը՝ Ռամպրասադ Շարման, թոշակի անցած ոստիկանապետ էր, իսկ մայրը՝ Չիրոնջիբայը՝ բարձր բարոյականությամբ տնային տնտեսուհի։ Ըստ Սատյարթիի, մոր բացառիկ իդեալիստական ​​և օգնության հասնող բնույթը մեծ ազդեցություն է ունեցել իր վրա։ Նա մեծացել է մի վայրում (մոհալլա), որտեղ հինդուներն ու մահմեդականներն ապրում էին միմյանց հետ։ Չորս տարեկան հասակում նա հարևան մզկիթում սովորեց ուրդու կարդալ մաուլվիից, իսկ հինդի և անգլերեն սովորեց դպրոցում[15]։

Սատյարթիի վրա զգալի ազդեցություն է ունեցել բոլոր երեխաների համար դպրոցի անհասանելիությունը և պատանի հասակում աղքատության փորձառությունները[16]։ Երիտասարդ հասակում նա ջանքեր էր գործադրում փոխելու այդ անհավասարությունները[17][18]։

Սատյարթին ավարտել է Վիդիշայի տղաների կառավարական բարձրագույն դպրոցը և Վիդիշայի Սամրաթ Աշոկ տեխնոլոգիական ինստիտուտում ստացել էլեկտրատեխնիկայի բակալավրի աստիճան և շարունակել ասպիրանտուրան։ Սատյարթին մի քանի տարի դասախոսեց իր քոլեջում[19][20][21][22][23]։

Աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1980 թվականին Սայտարթին հրաժարվեց իր կարիերայից որպես էլեկտրիկ ինժեներ և հիմնեց Bachpan Bachao Andolan (Փրկել Մանկությունը շարժում) [24][25] Նա մտահղացել և ղեկավարել է Երեխաների աշխատանքի դեմ գլոբալ երթը[26] և դրա միջազգային իրավապաշտպան մարմինը՝ Երեխաների աշխատանքի և կրթության միջազգային կենտրոնը (ICCLE)[27],, որոնք ուսուցիչների և արհմիութենական ՀԿ-ների համաշխարհային կոալիցիաներ են[28][29] Նա 1999-ից մինչև 2011 թվականը եղել է Կրթության գլոբալ արշավի նախագահ։ Սատյարթին դրա չորս հիմնադիրներից մեկն է ActionAid-ի, Oxfam-ի և Education International-ի հետ միասին[30]։

1998թ.-ին Սատյարթին մտահղացավ ընդդեմ երեխաների աշխատանքի գլոբալ երթը և ղեկավարեց[10]։ Այն տարածվեց 103 երկրներում, 80,000 կմ՝ պահանջելով Միջազգային օրենք ընդունել ընդդեմ երեխաների աշխատանքի վատագույն ձևերի։ Երթն ի վերջո հանգեցրեց ԱՄԿ թիվ 182 կոնվենցիայի ընդունմանը երեխաների աշխատանքի վատթարագույն ձևերի վերաբերյալ։

Նա հիմնեց GoodWeave International-ը (նախկինում հայտնի որպես Rugmark)՝ գորգերի պիտակավորման, մոնիտորինգի և հավաստագրման առաջին կամավորական համակարգը Հարավային Ասիայում, որը գործել է առանց երեխաների աշխատանքի օգտագործման[31][32][33]։ 1980-ականների վերջերին և 1990-ականների սկզբին նա իր գործունեությունը կենտրոնացրեց համաշխարհային կորպորացիաների սոցիալական պատասխանատվության և հաշվետվողականության հետ կապված հարցերի սպառողների իրազեկության բարձրացման վրա[34]։ Սատյարթին ընդգծում է․ երեխաների աշխատանքը մարդու իրավունքների, ինչպես նաև բարեկեցության խնդիր է։ Նա պնդում է, որ այն հավերժացնում է աղքատությունը, գործազրկությունը, անգրագիտությանը, բնակչության աճը և այլ սոցիալական խնդիրներ[35], նրա պնդումները հաստատվել են մի քանի հետազոտություններով[36][37]։ Նա դերակատարում է ունեցել երեխաների աշխատանքի դեմ շարժումը կապելու «Կրթություն բոլորի համար» հասնելու ջանքերի հետ[38]։ Սատյարթին ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարմնի և Fast Track Initiative-ի (այժմ հայտնի է որպես Համաշխարհային համագործակցություն կրթության համար) խորհրդի անդամ է եղել[39]։ Սատյարթին աշխատել է մի քանի միջազգային կազմակերպությունների խորհուրդներում և կոմիտեներում, ներառյալ Խոշտանգումների զոհերի կենտրոնը (ԱՄՆ), Աշխատանքային իրավունքների միջազգային հիմնադրամը (ԱՄՆ) և Կոկոայի միջազգային հիմնադրամը։ Նա երեխաների աշխատանքի և ստրկության խնդիրը մտցրեց 2015 թվականից հետո՝ ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների օրակարգ[40]։

Սատյարթին «երեխաների և երիտասարդների ճնշման դեմ և բոլոր երեխաների կրթության իրավունքի համար» պայքարի համար արժանացել է 2014 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակին[41]։ Սատյարթին ծնունդով հնդիկ առաջին խաղաղության Նոբելյան մրցանակակիրն է։

Մալալա Յուսուֆզայը և Քայլաշ Սատյարթին 2014 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալուց մեկ օր առաջ կայացած մամուլի ասուլիսում։

Որպես իր ոգեշնչման աղբյուր, նա նշել է Մահաթմա Գանդիին[42]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սատյարթին ապրում է Նյու Դելիում, Հնդկաստան։ Նրա ընտանիքն է՝ կինը, որդին, հարսը, թոռը, դուստրը և փեսան[43][44]։

2017 թվականի փետրվարին, Սատյարթիի Նոբելյան մրցանակի մեդալը գողացվել է նրա Նյու Դելիի նստավայրից և այնուհետև գտնվել[45][46]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Pallardy R. Encyclopædia Britannica
  2. Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. Munzinger Personen (գերմ.)
  4. Kailash Satyarthi - Nobel PrizeNobel Committee.
  5. http://www.thehindu.com/news/international/world/malala-kailash-satyarthi-win-nobel-peace-prize/article6488625.ece
  6. http://www.nobelprize.org/nobel_prizes/peace/laureates/2014/
  7. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
  8. http://news.harvard.edu/gazette/story/2015/10/nobel-laureate-honored-with-humanitarian-of-the-year-award/
  9. «Home – Bachpan Bachao Andolan». Bba.org.in. Վերցված է 2022 թ․ հունիսի 11-ին.
  10. 10,0 10,1 «How we started | Global March Against Child Labour». www.globalmarch.org. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 6-ին.
  11. Singh, Yoshita (2015 թ․ մարտի 27). «Modi, Kailash Satyarthi among Fortune's list of world's greatest leaders». livemint.com. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 6-ին.
  12. «Modi, Priyanka Feature in LinkedIn Power Profiles List of 2017». News18. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 6-ին.
  13. «19,000 km in 35 days: Kailash Satyarthi's Bharat Yatra culminates at Rashtrapati Bhavan». The Statesman (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 16. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 6-ին.
  14. Kailash Satyarthi, Indian social reformer, Richard Pallardi, Britannica, Oct 8, 2023
  15. Regunathan, Sudhamahi (2015 թ․ ապրիլի 30). «How he got his name». The Hindu (Indian English). ISSN 0971-751X. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 6-ին.
  16. Codrops. «Kailash Satyarthi... the seeker of truth». www.kailashsatyarthi.net. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 6-ին.
  17. S, Sameena (2015 թ․ հոկտեմբերի 2). «Shakhsiyat – an interview with Kailash Satyarthi». Rajyasabha TV. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 12-ին.
  18. «Nobel laureate Kailash Satyarthi: "168M children are full-time child laborers…"». cnnpressroom.blogs.cnn.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 6-ին.
  19. «Kailash Satyarthi: A profile». Business Standard India. 2014 թ․ հոկտեմբերի 10. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 10-ին.
  20. Kidwai, Rasheed (2014 թ․ հոկտեմբերի 10). «A street rings with 'Nobel' cry». The Telegraph (Calcutta). Calcutta. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 14-ին. «arr Quila area of the town. […] locals were seen drawing affiliation to institutions linked to Satyarhti including his schools – Toppura Primary School, Petit semenaire Higher Secondary School and Samrat Ashok Technological Institute (SATI) from where Satyarthi graduated in Engineering and later taught there for two years before embarking his journey to serve humanity.»
  21. Trivedi, Vivek (2014 թ․ հոկտեմբերի 11). «Kailash Satyarthi's hometown Vidisha celebrates Nobel win». News18.com. Noida, Uttar Pradesh: Network18. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 14-ին. «He was born and brought up in Chhoti Haweli in Andar Quila area of the town. […] locals were seen drawing affiliation to institutions linked to Satyarhti including his schools – Toppura Primary School, Pedi school and Government Boys Higher Secondary School and Samrath Ashok Technological Institute (SATI) from where Satyarthi graduated in Electrical Engineering and later taught there for two years before embarking his journey to serve humanity.»
  22. Kapoor, Sapan (2014 թ․ հոկտեմբերի 11). «Gandhiji would have been proud of you, Kailash Satyarthi». The Express Tribune Blogs. Karachi. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 14-ին. «Mr Kailash Satyarthi has come a long way since his engineering days at Samrat Ashok Technological Institute, Vidisha, Madhya Pradesh, literally. My father, who was one year senior to this electrical engineering student, vividly remembers him […] who would come to the college in his staple kurta-payjama with a muffler tied around his neck.»
  23. Chonghaile, Clar (2014 թ․ հոկտեմբերի 10). «Kailash Satyarthi: student engineer who saved 80,000 children from slavery». The Guardian. London. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 10-ին.
  24. «Angaben auf der Seite des Menschenrechtspreises der Friedrich-Ebert-Stiftung». Friedrich Ebert Stiftung. Friedrich-Ebert-Stiftung e.V. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 10-ին.
  25. «Nobel Peace Prize Is Awarded to Malala Yousafzai and Kailash Satyarthi». New York Times. 2014 թ․ հոկտեմբերի 10. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 10-ին.
  26. «The New Heroes . Meet the New Heroes . Kailash Satyarthi – PBS». PBS. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 10-ին.
  27. «About». knowchildlabor.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 30-ին.
  28. «Trust Women – Kailash Satyarthi». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 10-ին.
  29. David Crouch (2014 թ․ հոկտեմբերի 10). «Malala and Kailash Satyarthi win Nobel Peace prize». Financial Times. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 10-ին.
  30. «The Role of Civil Society in the Dakar World Education Forum». 2014 թ․ սեպտեմբերի 10. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 10-ին.
  31. «Who is India's Kailash Satyarthi, the other Nobel Peace Prize winner?». Rama Lakshmi. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 10-ին.
  32. «A Fitting Nobel for Malala Yousafzai and Kailash Satyarthi». Amy Davidson. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 10-ին.
  33. «RugMark USA – Entrepreneurs in Depth – Enterprising Ideas». PBS-NOW. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 10-ին.
  34. «Principal Voices: Kailash Satyarthi». CNN. 2007 թ․ հունիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 10-ին.
  35. Satyarthi, Kailash (2012 թ․ սեպտեմբերի 26). «Child labour perpetuates illiteracy, poverty and corruption». Deccan Herald. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 10-ին.
  36. Nanjunda, D C (2009). Anthropology and Child Labour. Mittal Publications. էջ 91. ISBN 9788183242783.
  37. Shukla, C K; Ali, S (2006). Child Labour and the Law. Sarup & Sons. էջ 116. ISBN 9788176256780.
  38. «Talk by human rights defender Kailash Satyarthi». oxotower.co.uk. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 10-ին.
  39. «Fund the Future: An action plan for funding the Global Partnership for Education» (PDF). 2014 թ․ ապրիլ. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 10-ին.
  40. «Nobel laureate Kailash Satyarthi calls for child-related SDGs at UN summit». DNA India. 2015 թ․ սեպտեմբերի 26.
  41. «Kailash Satyarthi – Facts». Nobelprize.org. Nobel Media AB. 2014 թ․ հոկտեմբերի 10. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 10-ին.
  42. «Child labour should go into pages of history: Kailash Satyarthi». The Economic Times. 2014 թ․ դեկտեմբերի 14.
  43. «Kailash Satyarthi... The seeker of truth». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 10-ին.
  44. Azera Parveen Rahman (2014 թ․ հոկտեմբերի 10). «Kailash Satyarthi loves to cook for rescued child labourers». news.biharprabha.com. IANS. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 10-ին.
  45. Rathi, Nandini (2017 թ․ փետրվարի 7). «Kailash Satyarthi's Nobel Prize citation stolen, but his is not the first». The Indian Express. New Delhi. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հուլիսի 25-ին.
  46. «India activist Kailash Satyarthi's stolen Nobel medal recovered». BBC News. 2017 թ․ փետրվարի 12. Վերցված է 2023 թ․ մարտի 13-ին.