Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆեոդոր Օսիպովիչ Շեխտել (ռուս.՝ Фёдор Осипович Шехтель, հուլիսի 26 (օգոստոսի 7), 1859, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] - հուլիսի 7, 1926(1926-07-07)[1][2][3][…], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), խորհրդային ճարտարապետ։ 1902 թվականից՝ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի ճարտարապետության ակադեմիկոս։ Մոսկվայի ճարտարապետների ընկերության նախագահ (1906-1922)։
Դասավանդել է Ստրոգանովյան գեղարվեստա-արդյունաբերական ուսումնարանում (1896-1926)։ 1900-ական թվականներին եղել է «մոդեռն» ոճի ականավոր ներկայացուցիչներից։
Գործերից են՝ առևտրական տուն (1898) Կիրովի փողոցում, Ռյաբուշինսկու մենատունը (1900), Յարոսլավլյան կայարանը (1902), Գեղարվեստական թատրոնի հարդարանքը (1902, բոլորն էլ՝ Մոսկվայում)։ Հետագա կառույցները առանձնանում են ավելի ռացիոնալ և խիստ ձևերով (Վաճառականների ընկերության առևտրական տունը (1909) Մոսկվայում)։
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Шехтель Фёдор Осипович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 European Theatre Architecture — Arts and Theatre Institute.
- ↑ 3,0 3,1 3,2 Շոտլանդացի ճարտարապետների բառարան
Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 478)։
|