4.3.2.1.
4.3.2.1. անգլ.՝ 4.3.2.1 | |
---|---|
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Ժանր | ֆիլմ կողոպուտի մասին և դրամա |
Թվական | 2010 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Նոել Քլարք |
Սցենարի հեղինակ | Նոել Քլարք |
Դերակատարներ | Օֆելյա Լովիբոնդ[1], Էմմա Ռոբերթս[1], Թեմսին Էգերթոն[1], Ադամ Դիկոն, Բեշի, Նոել Քլարք[1], Շոն Փերթվի[1], Քեյթ Մագոուեն[1], Լինզի Քոքեր[1], Միշել Ռայան[1], Քևին Պատրիկ Սմիթ[1], Մենդի Պատինկին[1], Ալեքսանդր Սիդիգ[1], Հելեն ՄակՔրորի[1], Ջեյկոբ Անդերսոն[1], Plan B?[1], Ֆրեդի Սթրոմա[1], Կամիլլա Կոդուրի[1], Սյուզաննա Ֆիլդինգ[1], Գրեգ Չիլին[1] և Ֆեմի Օյենիրան[1] |
Երաժշտություն | Ադամ Լյուիս |
Պատմվածքի վայր | Լոնդոն |
Նկարահանման վայր | Pinewood Studios |
Կինոընկերություն | Universal Studios |
Տևողություն | 117 րոպե |
«4.3.2.1.», ռեժիսոր Նոել Կլարկի քրեական թրիլերը։ Չորս ընկերուհիներ հետաքրքրված էին գողացված ադամանդի հետաքննությամբ։ Ֆիլմը նման է այդ չորս աղջիկների ��րագրին. տարբեր մասերում աղջիկները ինչ-որ պատմություններ են պատմում։ Ամբողջ ֆիլմի ընթացքում նրանք փորձում են գտնել ադամանդ գողացողին։ Թանկարժեք քարն անընդհատ փոխանցվում է մեկից մյուսին։ Ֆիլմի պրեմերիան տեղի է ունեցել 2010 թվականի հունիսի 2-ին, իսկ Ռուսաստանում՝ փետրվարի 10-ին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Չորս ընկերուհիները՝ Շենոնը, Քերիսը, Ջոանան և Կասսանդրան հանդիպում են Լոնդոնի սրճարաններից մեկում, որպեսզի Կասսանդրային ճանապարհեն Նյու Յորք, որտեղ նա պլանավորել էլ հանդիպել իր ընկերոջը, ում հետ նա ծանոթացել է համացանցով, բացի այդ նա ցանկանում էր այնտեղ անցնել երաժշտական քոլեջի լսումները։ Բաժանվելով իրարից նրանք ընկնում են խճճված պատմությունների մեջ։
Շենոնը իմանում է, որ նրա մայրը լքել է ընտանիքը։ Այդ ցավալի լուրը սկսելով նա կիսվում է իր ընկերուհիների հետ, բայց նրանք աղջկան արհամարհում են։ Սթրեսային իրավիճակի մեջ հայտնվելով, նա որոշեց ինքնասպանություն գործել, բայց նա չգիտեր ինչ անել այն ադամանդների հետ, որոնք հայտնվել էին նրա մոտ։
Կասսանդրան ուղևորվում է Նյու Յորք։ Նա հանդիպում է այն ընկերոջ հետ, ում հետ ծանոթացել էր համացանցով և նրա հետ գիշեր է անցկացնում։ Մեկ ուրիշ մարդ նրա հետ պայմանագիր է կնքում և թալանում աղջկան։ Այդ ամեն հավելյալ նա բաց է թողնում լսումները։ Սակայն նա չի հանձնվում և ուղևորվում է գողին փնտրելու։
Քերիսը հանիդպում է իր ընկերոջը։ Կասսանդրան իր բնակարանը հանձում է աղջկան, որպեսզի հետևի դրան մինչև իր վերադարձը։ Նրանք պլանավորել էին այդ տանը լավ հանգստանալ։ Բայց խառնվում է Քերիսի խորթ եղբայրը։ Բացի նրանից, որ Քերիսի եղբայրը նրան արգելում է գնալ վախի սենյակ, նա նաև երեկույթ է կազմակերպում Կասսանդրայի տանը։ Նրա խորթ եղբայրը կապված էր ադամանդները գողանալու հետ, ինչի մասին խոսում էին ամեն լրատվական ծրագրերում։
Ջոանան ստիպված էր խանութում աշխատել՝ գիշերային հերթափոխով։ Այնտեղ նա հանդիպում է խանութի մենեջեր Տիի հետ, ով ինչ որ պլան էր մտածել խանութի չհրկիզվող պահարանի հետ կապված։ Պարզվում է, որ Տին հանցագործների խմբի անդամներից է։ Նրա ընկերները հարձակվում են խանութի վրա և Տին այդ խառնաշփոթի մեջ կորցնում է ադամանդների կեսը։ Սկսած նրա ծնողներից, վերջացրած մենեջեր Տիով բոլորը ասում էին, որ ադամնդները գողացել է Ջոանան և աղջիկը որոշում է իրավիճակը վերցնել իր ձեռքերում։
Երբ Կասսանդրան վերադառնում է Նյու Յորքից, ընկերուհիներից իմանում է որ Շենոնը կորել է։ Նրանք սկսում են փնտրել աղջկան և հազիվ փրկում են նրան ինքնասպանությունից։ Նրանց մոտ հայտնվում է ադամանդները և առիթը բաց չթողնելով նրանք մեկնում են հանգստանալու։
Դերակատարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տեմսին Էգերտոն — Կասսանդրա
- Էմմա Ռոբերթս — Ջոանա
- Օֆելիա Լովինբոնդ — Շենոն
- Շանիկա Ուորեն Մարկլենդ — Քերիս
- Շոն Պերտվի — պարոն Ռիչարդս, Շենոնի հայր
- Հելեն Մակկորի — Ջոանայի մայր
- Միշել Ռայան — Քելլի
- Իվ — Լատիշա
- Քեվին Սմիթ — Մեծ Լարրի
- Նոել Կլարկ — Տի
- Ջեյկոբ Անդերսոն — Անժելո
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռեժիսոր — Նոել Կլարկ
- Պրոդյուսերներ — Դեյմոն Բրայանտ, Ջասթին Լենչբերի
- Սցենարիստ — Նոել Կլարկ
- Կոմպոզիտորներ — Ադամ Լյուիս, Բերնեբի Ռոբսոն
- Օպերատոր — Ֆրանկո Ռեզինո
- Նկարիչներ — Մյուրեյ Մակկիոուն, Պոլ Հարվի, Ալան Պիրսոն
- Մոնտաժ — Մարկ, Դեվիս, Մարկ Էվերսոն
Սաունդթրեք
[խմբագրել | խմբագրել կոդը]4.3.2.1. | |
---|---|
Թողարկված | Մայիսի 28, 2010 |
Ժանր | էլեկտրո հաուս, սոուլ, ռիթմ ընդ բլյուզ, հիփ հոփ, գրայմ |
Տևողություն | 117 րոպե |
Լեյբլ | Sony Music Entertainment |
Սաունդթրեքը թողարկվել է 2010 թվականի մայիսի 28-ին։
- Երգացանկ
- «Keep Moving» — Adam Deacon & Bashy featuring Paloma Faith
- «No Bullsh*t» — Bodyrox
- «When I’m Alone» — Lissie
- «Ya Get Me» (Movie Snippet) — Adam Deacon
- «On This Ting» — Adam Deacon
- «A Different Light» — Kerry Leatham
- «Bend Over» (Movie Snippet) — Kevin Smith & Tamsin Egerton
- «Better Days» (Revox) — Speech Debelle featuring Micachu, Wiley and Incredubwoy
- «I Wanna Party» — Mz Bratt
- «Don’t Look Back» — The Union Exchange
- «Go Home» — Eliza Doolittle
- «Do You Fancy Me?» (Bluff) — Kerry Leatham
- «No Significance» — Davinche featuring Henriette Bond
- «Drunk Girls» — The Midnight Beast
- «Paradox» — WKB featuring Myles Sanko
- «DanceFloor» — Davinche
- «This Year» — Mz Bratt featuring Griminal
- «Forever» — Ashley Walters
- «She’s A Gangsta» — Bashy featuring Zalon
- «You Took My Shopping» (Movie Snippet) — Tamsin Egerton
- «Typical Actor» — Adam Deacon
- «Pretty Young Things» — Bodyrox
- «My Size Kid» — Adam Deacon
- «Strangley Sexy Though» (Movie Snippet) — Էմմա Ռոբերթս
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 4.3.2.1.(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Рецензия в «Новом Взгляде»
|