Jump to content

Վիքիբառարան:Օգնություն

Վիքիբառարան-ից
(Վերահղված է Օգնություն:Գլխացանկից)

Ստեղծել բոլորովին նոր բառերը կօգնի Վիքիբառարանին մեծացնել իր սահմանները: Ստորև, դուք կգտնեք բացատրությունները, ոնց ստեղծել Վիքիբառարանի էջ:

Բարբառային բառի կառուցվածք

{{-hyd-}}
{{hy-pron}}
{{վանկեր|••••}}
# {{բրբռ||||||}}
# 
# 
==== Արտահայտություններ ====
# 
#
#

Հոդվածի կառուցվածք

  • Լեզու, {{-hy-}} - ցույց է տալիս որ բառը հայերեն է
  • Խոսքի մաս, թե տվյալ բառը որ խոսքի մասին է պատկանում (բացատրական բառարանում բառի սկզբում նշված է խոսքի մասը)
    • {{-hy-գո-}} - գոյական
    • {{-hy-ած-}} - ածական
    • {{-hy-թվ-}} - թվական
    • {{-hy-դեր-}} - դերանուն
    • {{-hy-բայ-}} - բայ
    • {{-hy-մակ-}} -մակբայ
    • {{-hy-կապ-}} - կապ
    • {{-hy-շաղ-}} - շաղկապ
    • {{-hy-ձա-}} - ձայնարկություն
    • {{-hy-եղբ-}} - վերաբերություն
  • Պատկեր, ընտրել համապատասխան պատկեր Վիքիպեդիաներից կամ Վիքիպահեստից
  • Բացատրություն, գրել բառարանի համապատասխան էջից, բացատրությունները գրել իրար տակ համարակալված ցանկով (#-երով): Բացատրության սկզբում գրված համառոտագրությունները գրել բացատրության վերջում՝ համապատասխան կաղապարով:
  • Հոմանիշներ, գրել բառարանի համապատասխան էջից, հոմանիշները գրել իրար տակ համարակալված ցանկով (#-երով): Հոմանիշների սկզբում գրված համառոտագրությունները գրել հոմանիշների վերջում՝ համապատասխան կաղապարով:
  • Արտահայտություններ: Ներառում է ինչպես դարձվածքները, այնպես էլ թևավոր խոսքերն ու այլ արտահայտությունները, որոնք պետք է գրվեն բառի կողքը նշված բառարաններից: Գրվում են համարակալված ցանկով, իրար տակ՝ հղումներով:
  • Թարգմանություններ: Պետք է նշել ռուսերեն և անգլերեն թարգմանությունները՝ համապատասխան ձևաչափով (կարող եք առանց վիքիկոդը խմբագրելու ավելացնել թարգմանություններ՝ գադջեթի օգնությամբ)՝
  • * անգլերեն: {{t+|en|թարգմանություն1}}, {{t+|en|թարգմանություն2}}, {{t+|en|թարգմանություն3}} - անգլերեն թարգմանություններ
  • * ռուսերեն: {{t+|ru|թարգմանություն1}}, {{t+|ru|թարգմանություն2}}, {{t+|ru|թարգմանություն3}} - ռուսերեն թարգմանություններ
  • Հայերեն վիքիպեդիայի հղում թարգմանություններից հետո՝ {{Վիքիպեդիա}} կաղապարի միջոցով:
  • Բառի հղումը հայերեն վիքիպեդիայում դնել {{Վիքիբառարան}} կաղապարը, Վիքիպեդիայի համապատասխան էջում:

Ստեղծել էջ

Որոնման վանդակի մեջ (այն գտնվում է ձեր վահանակի ձախ կողմում) մուտքագրեք այն բառը, որը կցանկանայիք ստեղծել և սեղմեք «Գնալ» կոճակը: Այս քայլը կամ ձեզ տվյալ բառի մասին տեղեկատվություն կբերի(եթե այն ստեղծված է), կամ կտեղեկացնի, որ այդպիսի բառ դեռևս չի ստեղծվել: Երկրորդ դեպքում հետևեք «ստեղծել այն» կարմիր գույնի հղմանը,որի արդյունքում խմբագրության համար դատարկ վանդակ կբացվի: Վանդակի մեջ մուտքագրեք այն նյութը, որը ցանկանում եք ավելացնել: Երբ ավարտեք մուտքագրումը, սեղմեք վանդակի ներքևում գտնվող «Նախադիտել» կոճակը, որը հնարավորություն կտա ձեզ դիտել նոր ստեղծած էջի տեսքը: Եթե արդյունքը ձեզ դուր եկավ, սեղմեք «Հիշել էջը» կոճակը: Դուք ստեղծեցիք նոր էջ հայկական Վիքիբառարանում:

Ստեղծել էջը գոյություն ունեցող հղումից

Վիքիբառարանի էջերը կարդալիս դուք կտենաք կարմիր և կապույտ գույներով նշված հղումներ: Կապույտ գույնի հղումներն այն էջերն են, որոնք արդեն ստեղծվել են, իսկ կարմիրները դեռևս չստեղծված էջերն են: Եթե սեղմեք կարմիր գույնով նշված հղումի վրա, կբացվի այն խմբագրելու դատարկ վանդակը, որի մասին գրված էր վերևում:

Հայերեն բառերի էջեր ստեղծելուց խնդրում ենք օգտագործել հետևյալ ձևանմուշները՝
{{-hy-}}
{{hy-pron}}

{{why|}}
{{վանկեր|••••}}
==Ստուգաբանություն==
{{-hy-գո-}}
# 
#
#
==== Հոմանիշներ ====
# 
#
#
==== Արտահայտություններ ====
# 
#
#

{{der-top}}
* 
*
*
*
{{der-bottom}}
==== Թարգմանություններ ====
{{trans-top}}
{{trans-mid}}
{{trans-bottom}}

xx - Բառի խոսքի մասը։ Օրինակ՝ ածական - ած, բայ - բայ, գոյական - գո, դերանուն - դե։

Տես նաև

Վիքիբառարան:Ինչպե՞ս խմբագրել էջը