Jump to content

Ճիւզեբէ Ֆարինա

Ճիւզեբէ Ֆարինա
իտալ.՝ Nino Farina
Ճիւզեբէ Նինօ Ֆարինա
Ծնած է 30 Հոկտեմբեր 1906(1906-10-30)[1]
Ծննդավայր Թորինօ, Իտալիա
Մահացած է 30 Յունիս 1966
Մահուան վայր Շամպերի, Ֆրանսա
Քաղաքացիութիւն  Իտալիոյ Թագաւորութիւն
 Իտալիա
Մայրենի լեզու իտալերէն
Մասնագիտութիւն ինքնաշարժի մրցաշարքներու վարորդ

Ճիւզեբէ Ֆարինա (իտալ․՝ Giuseppe Emilio (Nino) Farina, 30 Հոկտեմբեր 1906 - 30 Յունիս 1966)․ ինքնաշարժի մրցաշարքներու իտալացի վարորդ եւ Ֆորմիւլա 1-ի՝ պաշտօնական արձանագրութեամբ, համաշխարհային առաջին ախոյեան (1950)։ Եղած է նաեւ Իտալիոյ ախոյեան 1937, 1938 եւ 1939 տարիենրուն։

Հակիրճ կենսագրական[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Մինչեւ Բ․ Համաշխարհային պատերազմ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

1935․ Մոնաքօ կրան բրի, աջին՝ Նինօ Ֆարինա

Ճիւզեբէ Ֆարինա ծնած է Թորինօ։ Զաւակն էր Ճիովանի Գարլօ Ֆարինային (1884-1957)՝ կառքեր կառուցող Stabilimenti Farina ընկերութեան հիմնադիր։ Ինը տարեկան հասակին կը քշէ երկու ղուղաններով Temperino կառքը։ Իր համալսարանական ուսումը կը վերջացնէ արժանանալով ճարտարագիտութեան դոկտորի տիտղոսին (սակայն բաւական աղբիւրներ կը նշեն մեքենագիտութիւնը)։ Աչքի կ՛իյնայ դահոյկարշաւի, ոտնագնդակի, ինչպէս նաեւ ինքնաշարժի մրցաշարքերու (Մազերաթի, Ալֆա Ռոմէօ եւ Ֆերարի ինքնաշարժներով) վարորդի իր կարողութիւններուն համար։ Կարճ ժամանակի համար կը կատարէ իր զինուորական պարտքը իբրեւ սպայ իտալական բանակի հեծելազօրքի բաժնին։ Զինուորական կեանքը կը լքէ, որպէսզի ինքնաշարժներու մրցաշարքերով զբաղի։

Բ․ Համաշխարհային պատերազմէն ետք[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

1946 - 1949[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Պատերազմէն ետք, Ֆարինա կը վերադառնայ Ալֆա Ռոմէօ խումբին։ 1946-ին եւ 1948-ին յաջորդաբար Ազգերու կրան բրին կը յաղթէ։ Նոյն տարին կ՛ամուսնանայ Էլսա Ճիարեթոյին հետ ու հարսանիքէն երեք օր ետք Արժանթին կը ճամբորդէ, ուր Gran Premio Internacional del General San Martín մրցաշարքին ախոյեանը կը հանդիսանայ իր Maserati 8CL ինքնաշարժով։ Եւրոպա վերադարձին կը յաղթէ 1948 Մոնաքօ կրան բրին։ 1949-ին Maserati քշելով, յաջորդաբար յաղթական կը հանդիսանայ Circuito di Garda, Copa Acción San Lorenzo եւ Lausanne Grand Prix մրցաշարքերուն։

1938 - Mille Miglia կրան բրի․ Ֆարինա 141 թիւ ինքնաշարժով

1950․ Աշխարհի ախոյեան[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ֆարինա Ալֆա Ռոմէօ խումբին կը վերադառնայ եւ 1950-ին Ինքնաշարժի Միջազգային Դաշնակցութեան (FIA) աշխարհի ախոյանութեան Ֆորմիւլա 1-ի առաջին մրցաշարքին, ախոյեանն է 150 000 հանդիսատէսներուն առջեւ։ Նոյն տարին յաղթական է 1950 Swiss Grand Prix-ին (Զուիցերիա), իսկ Circuit de Spa-Francorchamps-ին (Պելճիքա) չորրորդ կը հանդիսանայ։ Նոյն տարին իտալական կրան բրիին՝ 1950 Italian Grand Prix, առաջին տեղը կը գրաւէ։

1950-էն ետք[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

1948․ Իտալիոյ՝ Պարի, կրան բրի - առաջին շարք ձախին Ճիւզեբէ Ֆարինա

1951-ին կը մասնակցի քանի մը մրցաշարքներու եւ Պելճիքայի կրան բրիին՝ 1951 Belgian Grand Prix կրկին ախոյեան կը հանդիսանայ։ 1952-ին կը դառնայ վարորդ Ֆերարի ինքնաշարժի խումբին եւ կը մասնակցի կարգ մը մրցաշարքներու գրաւելով առաջնահերթ դիրքեր։

1953-ին կը շարունակէ մաս կազմել Ֆերարի խումբին եւ կը մասնակցի Արժանթինի կրան բրիին՝ Argentine Grand Prix, ինչպէս նաեւ անոր յաջորդող Գերմանիոյ կրան բրիին՝ 1953 German Grand Prix, ախոյեան կը հանդիսանայ։

Նոյն տարին, Ֆարինա ախոյեան է 1953 World Sportscar Championship առաջին ախոյեանութեան, 1953 Spa 24 Hours կրան բրիին, 1953 1000 km of Nürburgring եւ Սիլվըրսթոնի Daily Express Trophy race մրցաշարքներուն։

Ֆարինա 1955-ին, Մոնզա կրան բրի

1954-ին, Ֆարինա հակառակ 47 տարեկան ըլլալուն, Ֆերարի խումբին առաջնորդը կ՛ըլլայ։ Նոյն տարին յաղթական է 1954 1000 km Buenos Aires եւ Syracuse Grand Prix մրցաշարքներուն։ Այդ տարին 1954 Mille Miglia եւ 1954 Belgian Grand Prix մրցաշարքներուն ընթացքին հերթաբար կը վիրաւորուի, սակայն կը շարունակէ մասնակցիլ եւ Supercortemaggiore Grand Prix-ին (Մոնցա, Իտալիա) կրկին ծանրօրէն կը վիրաւորուի եւ 20 օր հիւանդանոց կը մնայ։

1955-ին մրցումներուն կը վերադառնայ ու Արժանթինի մրցաշարքին՝ 1955 Argentine Grand Prix, երրորդ դիրքը կը գրաւէ։

Մահը[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ֆարինա երբ կը քաշուի արհեստավարժ վարորդի ասպարէզէն կը դառնայ Ալֆա Ռոմէօ եւ Ճակուար մակնիշի ինքնաշարժներու վաճառքի պաշտօնական գործակալը։

1966-ին, դէպի Ֆրանսայի մրցաշարքին՝ 1966 French Grand Prix, ճամբուն վրայ (Էկիւպել, Սավուա Ալպեան) Ֆարինա կը կորսնցնէ իր Lotus Cortina ինքնաշարժին հակակշիռը եւ տեղւոյն վրայ կը մահանայ։ Ան մրցաշարքին միայն պիտի չհետեւէր, այլ «Grand Prix» ֆիլմին կարիքներուն համար Իվ Մոնթանին (այդ ֆիլմին մէջ համաշխարհային ախոյեանի դերը ունէր) հետ միասին ինքնաշարժ պիտի քշէին։

[2] [3] [4] [5] [6] [7] [8] [9] [10] [11] [12] [13] [14] [15] [16] [17] [18] [19] [20] [21] [22] [23] [24] [25]

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. Encyklopedie dějin města Brna — 2004.
  2. Ճիւզեբէ Ֆարինա, կենսագրական, Տոնաթելա Պիֆիկնանտի, 2-6-2016(անգլերէն)
  3. Մրցաշարքներուն Ոսկեդարը՝ 1934-1940, Վարորդներ - Ճիւզեբէ Նինօ Ֆարինա, 1906-1966, 11 Յունիս 2009(անգլերէն)
  4. Grandprix - Ճիւզեբէ Ֆարինա, պատմական հանրագիտարան, 3-3-2016(անգլերէն)
  5. Ճիւզեբէ Ֆարինա, Կրան բրի պատմական(անգլերէն)
  6. Ո՞վ է Նինօ Ֆարինա, 10-1-2016(անգլերէն)
  7. Նինօ Ֆարինա ախոյեանը, 30-3-2024(անգլերէն)
  8. Ազգերու մրցաշարք, 1946(անգլերէն)
  9. Հարաւային Ամերիկայի մրցաշարքները 1946-1952, 10-1-2016(անգլերէն)
  10. Զուիցերիոյ կրան բրի, 1920, 2-10-2017(անգլերէն)
  11. 1950-Պելճիքայի կրան բրի(անգլերէն)
  12. 1950-Ֆրանսայի կրան բրի(անգլերէն)
  13. 1950-Իտալիոյ կրան բրի(անգլերէն)
  14. 1951-Պելճիքայի կրան բրի(անգլերէն)
  15. Իտալիոյ՝ 1952- Մոնցա կրան բրի(անգլերէն)
  16. 1953 Արժանթինի կրան բրի(անգլերէն)
  17. 1953-Գերմանիոյ կրան բրի(անգլերէն)
  18. Spa 24 Hours կրան բրի(անգլերէն)
  19. Nürburgring 1000 Kilometres կրան բրի(անգլերէն)
  20. 1000քմ Արժանթինի կրան բրի(անգլերէն)
  21. Mille Miglia – 1954 մրցաշարք 2-9-2010(անգլերէն)
  22. 1954 Պելճիքայի կրան բրի(անգլերէն)
  23. 1955 Արժանթինի կրան բրի(անգլերէն)
  24. 1955 Իտալիոյ կրան բրի(անգլերէն)
  25. Ճիւզեբէ Ֆարինա, կենսագրութիւն(անգլերէն)