Jump to content

Գիրոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գիրոս
Գիրոսի բաղադրիչները
Ենթատեսակսենդվիչ, լցոնած տափակ հաց և վրապ
Առաջացման երկիր Հունաստան
 Gyros Վիքիպահեստում
Գիրոս

Գիրոս (հուն․՝ γύρος, [ˈʝiros], Ռուսաստանի հարավում տարածված է գրել «գիրո»), հունական խոհանոցի ուտեստ, նման է թուրքական դոներին (դոնոր–քաբաբ) կամ արաբական շաուրմային։ Տարբերությունն այն է, որ սոուսով և մսով գիրոսի մեջ դնում են նաև կարտոֆիլի ֆրի։ Հույները քրիստոնյաներ են, և կարող են օգտագործել խոզի միս գիրոսի համար (քաբաբ խոզի մսից)։ Որպես սոուս օգտագործում են՝ լոլիկի սոուս և սուս «Ձաձիկի»,նաև պանրի սոուս։ Գիրոսի պտրաստման համար սովորաբար օգտագործում են խոզի պարանոցը։ Միսը համեմում են աղով, սև պղպեղով, սխտորով, սովորական խ��կածաղկով։ Ռուսաստանի հարավում (Ստավրոպոլի, Կրասնոդարի երկրամասերում) հայտնի արագ սննդի տեսակ է։Բանջարեղենից նաև օգտագործում են լոլիկ, վարունգ։