Ժոզեֆ Գեֆս
Ժոզեֆ Գեֆս | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 23, 1808[1][2][3][…] |
Ծննդավայր | Անտվերպեն, Բելգիա |
Մահացել է | հոկտեմբերի 9, 1885[3] (76 տարեկան) |
Վախճանի վայրը | Անտվերպեն, Բելգիա |
Քաղաքացիություն | Բելգիա |
Կրթություն | Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց |
Մասնագիտություն | քանդակագործ և վիզուալ արտիստ |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Joris Geefs? և Eugene Geefs? |
Joseph Geefs Վիքիպահեստում |
Ժոզեֆ Գեֆս (հոլ.՝ Jozef Geefs, ֆր.՝ Joseph Germain Geefs), դեկտեմբերի 23, 1808[1][2][3][…], Անտվերպեն, Բելգիա - հոկտեմբերի 9, 1885[3], Անտվերպեն, Բելգիա[4]), բելգիացի քանդակագործ, Գիյոմ Գեֆսի եղբայրն է[5]։
Եղբոր հետ միասին նախ սովորել է Անտվերպենի արվեստի ակադեմիայում (1824-1833 թվական), այնուհետև Փարիզի Գեղեցիկ արվեստների դպրոցում (Ժյուլ Էտյեն Ռամեի մոտ)։ Եղել է Հռոմեական մրցանակի դափնեկիր, որի շնորհիվ մի քանի տարի անցկացրել է Իտալիայում։
1841 թվականից եղել է Անտվերպենի արվեստի ակադեմիայի պրոֆեսոր, իսկ 1876 թվականից` դրա տնօրենը։ Նրա աշակերտներից են եղել, մասնավորապես, Ժոզեֆ Լամբոն և Ի. Մյուլլերը։
Եղել է Բելգիայի թագավորական ակադեմիայի անդամ (1846 թվական)։
Անտվերպենի Լեոպոլդ I-ի ձիարձանի, Բրյուգգեի քաղաքային վարչության քանդակախմբերի, Անտվերպենի Բուրլա թատրոնի, անտվերպենյան կենդանաբանական այգու, Բրյուսելի հյուսիսային կայարանի (չի պահպանվել) հեղինակն է։ Գեֆսի ��շխատանքներից առավել հայտնի է «Չար ոգու» արձանը` Լիեժի Սուրբ Պավելի մայր տաճարի համար (1842 թվական), որը ծխական համայնքի կողմից վերադարձվել է այն բացատրությամբ, որ այն շեղել է հավատացյալների ուշադրությունը. այդ արձանի փոխարեն տաճարում ներկայացվել է Գիյոմ Գեֆսի արձանը (1848 թվական), իսկ նրա եղբոր աշխատանքը այժմ գտնվում է Բրյուսելի Գեղեցիկ արվեստների թագավորական թանգարանում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 Josef Geefs — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Biographie Nationale de Belgique (ֆր.) / Académie royale des sciences, des lettres et des beaux-arts de Belgique — BXL.
- ↑ Որոշ աղբյուրներում որպես մահվան վայր նշվում է Բրյուսելը։
- ↑ Сомов А. И. (1890–1907). «Гэфс». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժոզեֆ Գեֆս» հոդվածին։ |
|