Լոբոս կղզի
Լոբոս կղզի | |
---|---|
Տեսակ | հրաբխային կղզի |
Երկիր | Իսպանիա |
Վարչատարածքային միավոր | La Oliva? |
Մասն է | Canary Islands? |
Մակերես | 4,58 կմ² |
Բնակչություն | 1 մարդ (2021)[1] |
Լոբոս կղզի (իսպ.՝ Lobos[2]), կղզի, որը գտնվում է Ատլանտյան օվկիանոսում։ Պատկանում է Իսպանիայի Կանարյան կղզեխմբին։ Վարչա��անորեն պատկանում է Լաս Պալմաս պրովինցիայի Լա Օլիվա մունիցիպալիտետին։
Գտնվում է Ֆուերտևենտուրա կղզուց 2 կիլոմետր դեպի հյուսիս։ Տարածքը կազմում է 4,58 քառ․ կիլոմետր։ 1982 թվականից զուրկ է բնակչությունից։ Կղզի այցելում են զբոսաշրջիկները։
Համարվում է հրաբխային ծագում ունեցող կղզի։ Կղզին ունի 6000-ից մինչև 8000 տարվա հնություն։
1968 թվականին գործել է տեղական փարոսը։ 1982 թվականից կղզին համարվում է Չինիխո Ազգային Պարկի մի մասը[3][4], որն ընդգրկում է մի քանի կղզի։ Այստեղ աճում են մոտ 130 հազվագյուտ բույսեր, իսկ կղզին շրջապատող ծովի հատակը համարվում է գեղեցիկ խութերի արգելոց։
Կղզին պարագվացի բանաստեղծուհի Խոսեֆինա Պլայի ծննդավայրն է (1903—1999)։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.ine.es/nomen2/index.do?accion=busquedaRapida&subaccion=&numPag=0&ordenAnios=ASC&nombrePoblacion=isla+de+lobos
- ↑ Literally translating as "Wolves Island", the name refers to the Mediterranean monk seal, which was known locally as lobo marinero ("sea wolf", compare sea-"lion"). These animals are now extinct in the Canaries.
- ↑ «Protected Natural Areas». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ Boletín Oficial de Canarias, pages 9715 and 9851-2
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Isla de Lobos Արխիվացված 2010-10-11 Wayback Machine // revistaiberica.com(իսպ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոբոս կղզի» հոդվածին։ |
|