Կալլիոպե
Արտաքին տեսք
![](http://178.128.105.246/content-http-upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/11/Calliope_sarcophagus_Louvre_Ma475.jpg/200px-Calliope_sarcophagus_Louvre_Ma475.jpg)
Կալլիոպե (հին հունարեն՝ Καλλιόπη - «ճարտախոս», «գեղաձայն»), ինը մուսաներից իններորդը և ավագը։ Զևսի և Մնեմոսինեի դուստրն է։ Դատելով անունից՝ սկզբնապես եղել է երգեցողության աստվածուհի։ Դասական շրջանում Կալլիոպեն համարվել է էպիկական պոեզիայի, գիտության և փիլիսոփայության մուսան։ Նրա մշտական ատրիբուտները եղել են ստիլոսը (գրելու ձողիկը) և մոմապատ տախտակները[1]։ Ըստ Դիոդորոս Սիկիլիացու ստուգաբանման՝ անվանումն ստացել է գեղեցիկ բառերի ազդարարումից (καλή և εὐέπεια)[2]։
Մուսայի անունով է անվանակոչված Կալիոպե (22) աստերոիդը՝ հայտնաբերված 1852 թ.։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]