Կորուստ (մուլտֆիլմ)
Կորուստ անգլ.՝ The Lost Thing | |
---|---|
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
Ժանր | մանկական ֆիլմ, հետապոկալիպսիսյան ֆիլմ և դրամա |
Հիմնված է | The Lost Thing? |
Ռեժիսոր | Andrew Ruhemann?[1] և Shaun Tan?[1] |
Սցենարիստ | Shaun Tan? |
Հնչյունավորում | Tim Minchin? |
Երաժշտություն | Մայքլ Յեզերսկի |
Երկիր | Ավստրալիա և Միացյալ Թագավորություն |
Լեզու | անգլերեն |
Տևողություն | 16 րոպե |
Թվական | հունիսի 3, 2010[2] |
Առաջադրում | Օսկար լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համար և AACTA Award for Best Short Animation? |
Պարգևներ |
«Կորուստ» (անգլ.՝ The Lost Thing), 2010 թվականի անգլո–ավստրիական համակարգչային հակաուտոպիական մուլտֆիլմ։ «Օսկար-2011» մրցանակի դափնեկիր՝ Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ անվանակարգում։ Ստեղծված է Շոն Տանի համանուն պատմվածքի հիման վրա[4][5]։
Դիպաշար
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլխավոր հերոսը Շոնն է և պատմում է առաջին դեմքով։ Պատմողը Թիմ Մինչինն է։
Հակաուտոպիական ապագա, Մելբուռն, Ավստրալիա։ Շոնը սիրում է հավաքել շշի խցաններ իր հավաքածուի համար։ Մի անգամ փնտրտուքների ժամանակ նա հասնում է լողափ, որտեղ հայտնագործում է արտառոց էակ, որը նման է ցիստեռնի, ութոտնիկի և Խաչափառի, որին իրենից բացի ոչ ոք բացի չէր նկատում։ Պարզվում է էակը ընկերասեր էր, Շոնը ամբողջ օրը խաղում էր նրա հետ, իսկ հետո նրան տանում է քաղաքով՝ տիրոջը փնտելու, սակայն՝ ապարդյուն։ Նրա վարպետ ընկերը՝ Պիտը, նույնպես չի կարողանում հասկանալ թե ինչ բնույթի էր այդ էակը։ Շոնը տանում է այդ էակին տուն, սակայն ծնողները ստիպում են տղային՝ վռնդել էակին։ Շոնը թաքցնում է էակին ցախանոցում։
Շուտով հեռուստացույցով տղան տեսնում է «Ամենը ամեն ինչի դաշնային դեպարտամենտ»-ի գովազդ և որոշում է տանել իր ծանոթին այնտեղ։ Այնտեղ նրան առաջարկում են էակին թողնել իրենց մոտ՝ լրացնելով թղթերի տրցակ, բայց տղային համոզում է տարօրինակ էակը, որն աշխատում է Դեպարտամենտում որպես հավաքարար։ Նա Շոնին նշան է տալի�� կոր սլաքի պատկերի տեսքով։ Ընկերները ամբողջ քաղաքում փնտրում են այդ նշանները և վերջապես հասնում են մութ ու աննկատելի դռների։ Դրանցից այն կողմ վառ արևոտ աշխարհ էր՝ բնակեցված ուրվատեսիլային սյուրռեալիստական գոյություններով և մեխանիզմներով, որոնցից շատերը կարծես Սալվադոր Դալիի նկարներից լինեին։ Տղան թողնում է էակին այնտեղ՝ հասկանալով, որ դա հենց նրա աշխարհն է։
Բաժանվելուց որոշ ժամանակ հետո Շոնը հանդիպում է փողոցում տարօրինակ, անսովոր «կորած» էակների, բայց դա տեղի է ունենում ավելի ու ավելի քիչ։ Տղան չգիտի արդյոք էակներն են քչանում, թե ինքն է մեծանում…
Մրցանականեր և առաջադրումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի Օսկարից բացի 2010-2011 թվականնների մուլտֆիլմը տարբեր անվանակարգերում առաջադրվել է հայտնի կինոփառատոններում ևս 6 մրցանակների համար և հաղթել է նրանցից 5-ը[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.bcdb.com/cartoon/128111-Lost_Thing.html
- ↑ Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ https://www.annecy.org/about/archives/2010/award-winners/film-index:film-20101829
- ↑ О книге(ռուս.) на сайте happybookyear.ru, 5 января 2011
- ↑ О книге + иллюстрации + подробный разбор сюжета Արխիվացված 2019-08-04 Wayback Machine(անգլ.) на сайте shauntan.net
- ↑ IMDB — awards
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք Արխիվացված 2019-08-18 Wayback Machine(անգլ.)
- Մուլտֆիլմի ստեղծման պատմություն Արխիվացված 2019-08-05 Wayback Machine(անգլ.) на сайте shauntan.net