Հովհաննես XX
Հովհաննես XX (լատին․՝ Johannes PP. XX), երբեք գոյություն չունեցած Հռոմի պապ։ Պատմական հայտնի արտասովոր դիպվածներից է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1276 թվականին Հռոմի հերթական պապ է ընտրվել Պեդրու Ժուլիանը, որը որոշել է վերցնել Հովհաննես անունը։ Նրա հրամանով կատարվել է պապական արխիվների ուսումնասիրություն, որի արդյունքում նա եկել է այն եզրակացության, որ Liber Pontificalis-ի մեջ սխալ է սպրդել և նա ձեռնամուխ է եղել այն ուղղելու՝ «բաց թողնելով» XX թիվը և անմիջապես վերցնելով Հովհաննես XXI անունը։ Դրա պատճառները կարող էր լինել Հովհաննա պապուհու մասին առասպելը, որին որոշ հետազոտողներ համարում էին Հովհաննես VIII անունով պապ։ Համաձայն մեկ այլ վարկածի՝ խառնաշփոթը տեղի է ունեցել եկեղեցական պառակտումների և բազմաթիվ ու ժամանակավոր հակապապերի պատճառով. որոշ ցուցակներում հայտնվել է ժամանակավոր Հովհաննես XVI պապը, որը կառավարել է Բոնիփակիոս VII-ի մահից հետո մի քանի ամիս։ Իրականում Բոնիփակիոս VII-ից առաջ և հետո կառավարել է Հովհաննես XV պապը[1][2]։
Երբ սխալը բացահայտվել է, Հովհաննես XVII-ից մինչև Հովհաննես XIX (որը սկզբնաղբյուրներում նախկինում կոչվում էր Հովհաննես XX) պապերը վերահամարակալվել են։ Սակայն Հովհաննես XXI-ից սկսած պապերը պահպանել են համարակալումը։ Արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, երբ Հովհաննես անունով I-XIX և XXI Հռոմի պապեր գոյություն են ունեցել, իսկ XX թիվը դուրս է մնացել (ոչ մի պապ այդ անունը չի կրել)[2]։
2005 թվականին իտալացի Ռոբերտո Կառնևալեն իրեն Հռոմի պապ է հռչակել Հովհաննես XX անունով[3]։
Հովհաննես XX-ը մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամերիկացի գրող Ջեյմս Քեյբելի «Յուրգեն։ Արդարության կատակերգություն» ֆենտեզի ժանրում գրված վեպում վերնագրային հերոսը Մագիստրոս Բանասերից հմայանքով թղթագլանակ է ստանում։ «Հմայանքը» հանրագիտարանային լեզվով գրված գրառում էր, որում խոսվում էր հենց պապերի համարակալման սխալի մասին՝ նշելով նրանց մեջ Հովհաննես XX-ի բացակայության փաստը։ Բազմաթիվ անհաջող փորձերից հետո Յուրգենը գտնում է «հմայանքի» ճիշտ կիրառումը. նա ներկայանում է որպես Հռոմի Հովհաննես XX պապ և այդ անունով մտնում է քրիստոնեական Դրախտ։ Նրան ներս են թողնում, քանի որ Հովհաննես XX-ի համար Դրախտում պատրաստված առանձնատունն իրոք դատարկ էր[4]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Корелин, Михаил Сергеевич (1890–1907). «Иоанн, римские папы». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Poole Reginald L. The Names and Numbers of Medieval Popes(անգլ.) // The English Historical Review. — Oxford University Press, 1917. — Т. 32. — № 128. — С. 474—475.
- Грегоровиус, Фердинанд. «История города Рима в Средние века (от V до XVI столетия) / Пер. с нем. М. Литвинова, В. Линде, В. Савина. — М.: Альфа-книга, 2008. — 1280 с. — (Полное издание в одном томе). — 6000 экз».
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Грегоровиус, Фердинанд (2008). История города Рима в Средние века. Москва: «Издательство АЛЬФА-КНИГА». էջ 1280.
{{cite book}}
: More than one of|pages=
and|page=
specified (օգնություն) - ↑ 2,0 2,1 Горохов Б. Папы большого пути // Коммерсантъ Деньги. — В. 1 (557), 9 января 2006.
- ↑ «Папа Римский Иоанн XX». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 15-ին.
- ↑ Джеймс Брэнч Кейбелл. Сказание о Мануэле, том 1 — Спб.: Северо-Запад, 1994
|