Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ղրղզերեն (ինքնանվանում՝ кыргыз тили), ղրղզների լեզուն։ Պատկանում է թյուրքական լեզուների ղրղըզ-ղփչաղյան (հյուսիսարևմտյան) խմբին։
Խոսվում է Ղրղզստանում, Ուզբեկիստանում, Տաջիկիստանում, ինչպես նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և Աֆղանստանի որոշ շրջաններում։
Ղրղզերենի առանձնահատկություններից են՝ երկար ձայնավորների և բառասկգբի ջ հնչյունի առկայությունը, ձայնեղ և խուլ բաղաձայնների հակադրությունը։
Ղրղզերենն ունի երեք բարբառ՝ հյուսիսային, հարավարևելյան և հարավարևմտյան։ Բայական համակարգին բնորոշ են ներկա-ապառնի ժամանակի, անվանական համակարգին՝ սեռականի ու բացառականի յուրահատուկ ձևեր։
Մինչև 1928 թվականը ԽՍՀՄ-ի տարածքում օգտագործվել է արաբագիր այբուբեն։ 1928 - 1940 թվականներին՝ լատինագիր։ Իսկ ներկայիս այբուբենը ռուսագիր է։ Սակայն Չինաստանի, Աֆղանստանի և այլ պետություններում, որոնք նախկին ԽՍՀՄ երկրների թվին չեն պատկանում օգտագործվում է արաբագիր այբուբեն։
А а
|
Б б
|
В в
|
Г г
|
Д д
|
Е е
|
Ё ё
|
Ж ж
|
З з
|
И и
|
Й й
|
К к
|
Л л
|
М м
|
Н н
|
Ң ң
|
О о
|
Ө ө
|
П п
|
Р р
|
С с
|
Т т
|
У у
|
Ү ү
|
Ф ф
|
Х х
|
Ц ц
|
Ч ч
|
Ш ш
|
Щ щ
|
Ъ ъ
|
Ы ы
|
Ь ь
|
Э э
|
Ю ю
|
Я я
|
|
|
|
|
|
|
- Helmut Glück (Hrsg.)։ Metzler Lexikon Sprache. 1. Auflage. J. B. Metzler, Stuttgart 1993. ISBN 3-476-00937-8
- Heinz F. Wendt։ Fischer Lexikon Sprachen. Fischer Taschenbuch, München 1961, 1987. ISBN 3-596-24561-3
- Heinz-Gerhard Zimpel։ Lexikon der Weltbevölkerung. Geografie – Kultur – Gesellschaft. Nikol, Hamburg 2000. ISBN 3-933203-84-8
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 459)։
|