Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նովա Գորիցա (սլովեներեն՝ Nova Gorica[2]), քաղաք Սլովենիայի արևմտյան մասում, Իտալիայի հետ սահմանի մոտ։ Նույնանուն համայնքի վարչական կենտրոնն է։ Բուն քաղաքն զբաղեցնում է 3,5 քառակուսի կիլոմետր տարածք[3], որտեղ 2007 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով՝ բնակվում էր 13 290 մարդ։ Իսկ ամբողջ համայնքի բնակչության թվաքանակը կազմում էր 32 385[4]։
Նովա Գորիցան հատակագծվել, պլանավորվել ու կառուցվել է ժամանակակից՝ մոդեռնիստական ճարտարապետության սկզբունքների հիման վրա, 1947 թվականից հետո, երբ Փարիզում կնքված խաղաղության դաշնագրով նոր սահմաններ հաստատվեցին նորաստեղծ Հարավսլավիայի Դաշնային Սոցիալիստական Հանրապետության և Իտալիայի միջև, ու Գորիցիա քաղաքը մնաց Հարավսլավիայի տարածքից դուրս, այդպիսով՝ Սոչա, Վիպավա հովիտները, Գորիցիա սարերը ընդգրկող տարածաշրջանը մնաց առանց ավանդական վարչական կենտրոն-քաղաքի։ 1948 թվականից Նովա Գորիցան փոխարինեց Գորիցիային այդ դերում՝ դառնալով Գորիշկա շրջանի (այդպես են անվանում սլովեններն իրենց երկրի արևմտյան հատվածը) վարչական կենտրոն-քաղաքը[5]։
2011 թվականի մայիսից Նովա Գորիցան միացել է Գորիցիային ու Շեմպետեր-Վրտոյբային՝ մաս կազմելով անդրսահմանային մետրոպոլիսային մի գոտու, որը կառավարվում է համատեղ ձևավորված վարչակազմի կողմից[6]։
-
Սահմանագծի նշանը Իտալիայի ու Սլովենիայի, սլովենական Նովա Գորիցայի և իտալական Գորիցիայի միջև, Նովա Գորիցայի Եվրոպայի հրապարակում
-
Նովա Գորիցայի կենտրոնը
-
Գլխավոր հրապարակը
-
Երկաթուղային կայարանը
-
Ավտոմայրուղին և կամուրջը Նովա Գորիցայի մերձակայքում
-
Նովա Գորիցան 1969 թվականի փոստային բացիկին