Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վալգամաա (էստ․՝ Valgamaa կամ Valga maakond), նահանգ Էստոնիայում, գտնվում է երկրի հարավային մասում։ Վարչական կենտրոնն է Վալգա քաղաքը, որը գտնվում է էստոնա-լավիական սահմանի վրա, և լատվիական Վալկա քաղաքի հետ կազմում է փաստացիորեն մեկ քաղաք, բաժանված սահմանով։ Նահանգը կազմված է երկու քաղաքներից (Վալգա և Տիռվա) և 11 շրջաններից։
Ռելիեֆը բլրոտ է։ Նահանգի տարածքում են գտնվում ավելի քան 200 լճեր։ Զարգացած է զբոսաշրջիկությունը, հատկապես ձմեռային շրջանում։ Նահանգում է գտնվում Կարաուլասկյան ազգային պարկի մի մասը։
Նահանգում, ինչպես և ամբողջ Էստոնիայում գրանցվում է բնակչության քանակային անկում։ 2006 թվականի հունվարի 1-ի դրությամբ այստեղ ապրում էին 34867 մարդ, որից 46,5 % տղամարդիկ և 53,5 % կանայք։ Նահանգում ծնելիության ընդհանուր գործակիցը 2006 թվականին կազմում էր 9,1 ‰, մահացությանը՝ 15,1 ‰, իսկ բնական նվազման գործակիցը համապատասխանաբար կազմում էր −6,0 ‰։
Նահանգում գերակշռում են էստոնացիները, նրանք կազմում են բնակչության 82,7 %, ռուսները կազմում են 12,5 %, ուկրաինացիները՝ 1,5 %, ֆինները և մյուսները՝ (բելառուսներ, գերմանացիներ, թաթարներ, հայեր և այլ) 3,3 %։ Բնակչության 16,6 % գտնվում է 0-14 տարեկան հասակում, աշխատունակ բնակչությունը կազմում է 64,6 %, և 65 տարեկանից բարձր տարիք ունեն 18,8 %։ Բնակչության խտությունը կազմում է 17 մարդ/կմ²։
Նահանգի կազմի մեջ են մտնում 2 քաղաք և 11 շրջան։
Քաղաքներ՝
- Վալգա
- Տիռվա
Շրջաններ՝
- Հելմե (էստ․՝ Helme vald)
- Հումմուլի (էստ․՝ Hummuli vald)
- Կառուլա (էստ․՝ Karula vald)
- Իռու (էստ․՝ Õru vald)
- Օտեպյաե (էստ․՝ Otepää vald)
- Պալուպեռա (էստ․՝ Palupera vald)
- Պիդռալա (էստ․՝ Põdrala vald)
- Պուկա (էստ․՝ Puka vald)
- Սանգաստե (էստ․՝ Sangaste vald)
- Տահևա (էստ․՝ Taheva vald)
- Տիլլիստե (էստ․՝ Tõlliste vald)
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
|