Ջուր
![](http://178.128.105.246/content-http-upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/5e/SurfaceTension.jpg/220px-SurfaceTension.jpg)
Ջուր, անօրգանական միացություն, ջրածնի օքսիդ։ Ջուրը բնության ամենատարածված նյութն է, բնության մեջ հանդիպում է պինդ, հեղուկ, գազային վիճակներում։ Կազմում է կենդանի օրգանիզմների բաղադրության 2/3 մասը։
Քաղվածքներ[խմբագրել]
- Ամեն հոսող ջուր չի խմվի։
- Բեկին մի հավատա, ջուր մի մտնի։
- Երբ ջուրը չի գալիս քո ետևից, դու գնա ջրի ետևից։
- Իմ տաք փլավի մեջ քո սառը ջուրը մի լցնի։
- Խանի աղբյուրից ջուր մի խմի։
- Մի առվով որ ջուր է գնացել, էլի կգնա։
- Ուժը քարից էլ ջուր կքամի։
- Ջրում թրջվածն անձրևից չի վախենա[1]։
- Ջրի բերածը ջուրը կտանի[1]։
- Ջրում խեղդվոդը ձեռքն օձին էլ է գցում[1]։
- Ջուրը ջրաղացն է տարել, չախչախին են ման գալիս[1]։
- Ջուրն ընկածը, անձրևից չի վախենա[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել]