Ադոլֆ Կիֆեր
Ադոլֆ Կիֆեր | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Ամբողջական անուն՝ | անգլ.՝ Adolph Gustav Kiefer |
Բնօրինակ անուն՝ | անգլ.՝ Adolph Kiefer |
Մականուն(ներ)՝ | Sonny Boy |
Մասնագիտացում՝ | լողորդ, գործարար և գյուտարար |
Երկիր՝ | ԱՄՆ |
Ծննդյան ամսաթիվ՝ | հունիսի 27, 1918 |
Ծննդավայր՝ | Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ |
Մահվան ամսաթիվ՝ | մայիսի 5, 2017[1] (98 տարեկան) |
Մահվան վայր՝ | Լեյք շրջան, Իլինոյս, ԱՄՆ |
Ակումբ՝ | Texas Longhorns swimming and diving? |
Ադոլֆ Կիֆեր (անգլ.՝ Adolph Gustav Kiefer, հունիսի 27, 1918, Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ - մայիսի 5, 2017[1], Լեյք շրջան, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի լողորդ, մեջքի վրա լողալու մասնագետ։ Հանդես է եկել ԱՄՆ-ի հավաքականում 1930-ական թվականների երկրորդ կեսերից մինչև 1940-ական թվականների առաջին կեսերը, եղել է Բեռլինում անց կացվող Օլիմպիական խաղերի հաղթող, տարբեր դիսցիպլիններում աշխարհի չեմպիոն, հաղթել է ազգային նշանակություն ունեցող առաջնություններում։ Հայտնի է նաև որպես լողի ինստրուկտոր, ձեռնարկատեր և հասարակական գործիչ։ Համաշխարհային լողի փառքի դահլիճի անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ադոլֆ Կիֆերը ծնվել է 1918 թվականի հունիսի 27-ին, Չիկագոյի Իլինոյս նահանգում, գերմանացի միգրանտների ընտանիքում։
Որպես սպորտսմեն առաջին լուրջ հաջողությանը հասել է 1935 թվականին, 16 տարեկան հասակում, երբ Իլինոյսի աշակերտների մեջ մեջքի վրա լողալով համաշխարհային ռեկորդ է սահմանել` դառնալով տղամարդկանցից առաջինը, որը կորղացել է հաղթահարել 100 յարդ տարածությունն ավելի արագ, քան մեկ րոպեում (ցույց է տվել 59,8 վայրկյան արդյունք)[2]։ Մի քանի տարի անց բարելավել է իր ռեկորդը 58,5 վայրկյանով և մի քանի անգամ հաջող հանդես գալու շնորհիվ իրավունք է ստացել ներկայացնել երկիրը Բեռլինի 1936 թվականի Ամառային օլիմպիական խաղերին, 100 մետր մեջքի վրա լողում հաղթել է բոլոր մրցակիցներին և դրանով ստացել է օլիմպիական ոսկե մեդալ։ Ի դեպ բոլոր մրցալողերում բարելավում էր իր օլիմպիական ռեկորդը տվյալ դիսցիպլինում, մասնավորապես, նրան ցույց տված ռեկորդը (1:05,9) լավագույնն է եղել ավելի քան 20 տարի, և նրա ռեկորդը հաղթահարվել է միայն 1956 թվականի Օլիմպիադայում, ավստրիացի Դեյվիդ Տեյլիի կողմից։
Ստանալով համաշխարհային հռչակ` Կիֆերը շատ էր ճանապարհորդում, մասնակցելով Եվրոպայի, Չինաստանի, Ճապոնիայի և Հարավային Ամերիկայի խոշոր մրցույթներին, որտեղ հաղթել է իր ժամանակի շատ ուժեղ լողորդների։ Ավագ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Օսթինի տեխնիկական համալսարանը, ավելի ուշ սովորել է Կոլումբիական համալսարանի Կոլումբիական քոլեջում[3]։ Հաղթել է մոտավոր 2000 մրցալող, երկար ժամանակ չգիտեր, թե ինչ է պարտությունը, միայն 1943 թվականի ԱՄՆ-ի առաջնությունում առաջին անգամ պարտվել է Հարրի Հոլիդեյին։ Ավելի ուշ Հոլիդեյնը անցել է նրա 100, 150, և 200 յադր համաշխարհային ռեկորդները, որից հետո Կիֆերը թողել է սպորտային կարիերան և գնացել ծառայելու Ռազմածովային ուժերում[4][5]։
Բանակում սովորեցնում էր նոր ընդունված զինվորներին լողալ` մշակելով սեփական Victory Backstroke մարզական ծրագիրը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջում նավատորմի լեյտենանտի կոչում ուներ։
Վերադառնալով տուն 1947 թվականին՝ զբաղվում է բիզնեսով, Չիկագոյում հիմնելով Adolph Kiefer & Associates ընկերությունը։ Ընկերությունը արտադրում էր տարբեր լողային գույք, այդ թվում նաև` կապրոնե լողային համազգեստներ։ Մասնակցել է քաղաքի լողային ինֆրակառուցվածքի զարգացմանը[6][7][8]։
1965 թվականին իր սպորտային հաջողությունների շնորհիվ նա դառնում է Համաշխարհային լողի փառքի դահլիճի անդամ[9]։
Ակտիվ համագործակցել է ԱՄՆ-ի լողի ֆեդերացիայի հետ, հաճախ ներկա է եղել մրցույթներին որպես հարգարժան հյուր, մեդալով պարգևատրել հաղթող սպորտսմենների։ Ֆեդերացիայում նրան անվանում էին «ամերիկյան լողի հայր»։
Մահացել է 2017 թվականի մայիսի 5-ին, Ուոդսվորտում, Լեյք շրջանում, 98 տարեկան հասկաում[10][11]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 http://www.sportingnews.com/other-sports/news/adolph-kiefer-dies-swimming-1936-olympics-gold-medalist-berlin-us-navy/15go4m2gybwtv18f16kfxh7dpt
- ↑ «USA Swimming 1936 100 Backstroke Gold Medalist Adolph Kiefer Turns 98». Swimming World News (անգլերեն). 2016 թ․ հունիսի 27. Վերցված է 2017 թ․ մայիսի 8-ին.
- ↑ TexasSports.com, Men's Hall of Honor, Adolph Kiefer. Retrieved October 6, 2012.
- ↑ «Buckeyes Win AAU Swim Title: Michigan Second, Yale Finishes Third». Wisconsin State Journal. 1943 թ․ ապրիլի 4.
- ↑ «Swim Records Approved: 15 New Marks Set Last Season». Reno Evening Gazette. 1943 թ․ օգոստոսի 10.
- ↑ Kiefer & Associates, Our Founder – Adolph Kiefer Արխիվացված 2015-04-11 Wayback Machine. Retrieved October 6, 2012.
- ↑ Swim Across America, Olympians, Adolph Kiefer Արխիվացված Մայիս 27, 2012 Wayback Machine. Retrieved October 6, 2012.
- ↑ International Swimming Hall of Fame, Honorees, Adolph Kiefer Արխիվացված 2017-10-28 Wayback Machine. Retrieved April 12, 2015.
- ↑ "Adolph Kiefer Reminisces About Jesse Owens Following Record $1.4 Million Auction of Owens' Gold Medal," Swimming World Magazine (December 10, 2013). Retrieved January 13, 2015.
- ↑ «Adolph Kiefer, America's oldest Olympic champion, dies at 98». Los Angeles Times (անգլերեն). 2017 թ․ մայիսի 5. ISSN 0458-3035. Վերցված է 2017 թ․ մայիսի 8-ին.
- ↑ Litsky, Frank (2017 թ․ մայիսի 5). «Adolph Kiefer, a Gold Medal Backstroker in the 1936 Olympics, Dies at 98». The New York Times. ISSN 0362-4331. Վերցված է 2017 թ․ մայիսի 8-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ադոլֆ Կիֆեր – օլիմպիական վիճակագրությունը Sports-Reference.com կայքում (անգլ.)
- Ադոլֆ Կիֆեր (չեխ.) — էջը Համաշխարհային լողի փառքի սրահում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադոլֆ Կիֆեր» հոդվածին։ |
|