Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Այազմա (այլ կիրառումներ)
Այազմա (վրաց. აიაზმა), հայաբնակ գյուղ Ջավախքում, Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Ծալկայի շրջանում։ Գտնվում է Դալիդաղ լեռան հյուսիսային լանջին, Ծալկայից 19 կմ արևմուտք և ծովի մակարդակից 1580 մ բարձրության վրա։ Գյուղի անվանումը հունարենից թարգմանվում է՝ օրհնած ջուր։
Բնակիչները զբաղվում են հացահատիկի մշակությամբ, բանջարաբուծությամբ և անասնապահությամբ։
Հաշվառման տարեթիվը |
Բնակիչների թվաքանակը
|
2002[1] |
595
|
2014[2] |
415
|
Ժամանակակից Այազման հիմնադրել են 1837-1840 թվականներին՝ հարևան գյուղերից եկած հայերը։
Գյուղում պահպանվել են մեգալիթյան շրջանի ամրոցի ավերակներ։
Այազմայում է ծնվել գուսան Հավասին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 339)։
|