Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անդերլեխտ (այլ կիրառումներ)
Անդերլեխտ ([ɑ̃dəʁlɛkt], ֆր.՝ Anderlecht, հոլ.՝ Anderlecht), Բրյուսելի մայրաքաղային տարածաշրջանը ձևավորող 19 համայնքներից մեկը։ Անդերլեխտը տեղակայված է Բրյուսելի ագլոմերացիայի արևմտյան հատվածում։
Անդերլեխտը սահմանակցում է հետևյալ 7 համայնքներին (ժամացույցի սլաքի ուղղությամբ)՝ Մոլենբեեկ-Սեն-Ժան, քաղաք Բրյուսել, Ֆորե, Սեն-Ժիլ, Դրոգենբոս, Սինտ-Պետերս-Լեուվ և Դիլբեկ (առաջին չորս համայնքները բրյուսելական են, մնացածը՝ ֆլամանդական)։
Երեք գլխավոր տեսարժան վայրերը տեղակայված են կենտրոնական թաղամասում, ներկայիս Սինտ Գուիդո (հոլ.՝ Sint-Guido, ֆր.՝ Saint-Guidon) մետրոկայարանի հարևանությամբ․
- Սուրբ Պետրոսի և Սուրբ Գուիդոյի գոթական տաճար (հոլ.՝ Sint-Pieter-en-Sint-Guidokerk), 14-րդ դար,
- Բեգինաժների բակ։ Հիմնադրվել է 1252 թվականին, սակայն մեր օրերում պահպանված տեսքը ստացել է 1634 թվականին,
- Էրազմուսի տունը (հոլ.՝ Erasmushuis)։ 16-րդ դարասկզբի տուն, որտեղ 1521 թվականին ապրել է Էրասզմուս Ռոտտերդամացին։ Այսօր տանը գործում է թանգարան։
Սպորտային աշխարհում համայնքը հայտնի է համանուն ֆուտբոլային անկումբով։
|
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Անդերլեխտ կատեգորիայում։
|