Jump to content

Անկախության հռչակագիր (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անկախության հռչակագիր (այլ կիրառումներ)
Անկախության հռչակագիր
տեսակգեղանկար
նկարիչՋոն Թրամբալ
տարի1810[1]
բարձրություն366 սանտիմետր
լայնություն549 սանտիմետր
ստեղծման երկիր ԱՄՆ
ժանրպատմական գեղանկարչություն
նյություղաներկ և կտավ
գտնվում էԿապիտոլիում
հավաքածուԿապիտոլիում
https://www.wga.hu/html/t/trumbull/declarat.html կայք
Ծանոթագրություններ
 Declaration of Independence by John Trumbull Վիքիպահեստում

Անկախության հռչակագիր (անգլ.՝ Declaration of Independence), ամերիկացի նկարիչ Ջոն Թրամբալի կտավներից։ Այս ստեղծագործությունը պատվիրվել է 1817 թվականին։ Գնվել է 1819 թվականին Կապիտոլիումի կողմից։ 1826 թվականին տեղադրվել է Կապիտոլիումի ռոտոնդայում։ Նկարում պատկերված է Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության հռչակագրի տեքստի առաջադրման և քննարկման տեսարանը՝ Երկրորդ տարածաշրջանային կոնգրեսի կողմից։ Այժմ նկարը պահպանվում և ցուցադրվում է Վաշինգտոնի Կոնգրեսում՝ Կապիտոլիումում։

Նկարը հիմնված է ավելի փոքր չափերի մեկ այլ կտավից՝ նույն հեղինակի կողմից կատարված, որն այժմ գտնվում է Եյլի համալսարանի պատկերասրահում[2]։ Թրամբալը վրձնել է շատ ու շատ կտավներ, որտեղ երևում են զանազան փաստաթղթերի ստորագրման տեսարաններ։ Դեռևս կենդանության օրոք նա այցելել է Ինդեպենդես հոլլ, որտեղ գտնվում էր Երկրորդ տարածաշրջանային կոնգրեսի նստավայրը։

Նկարում պատկերված գործողությունը, շատ հաճախ սխալմամբ շփոթում են Անկախության հռչակագրի ստորագրման հետ։ Իրականում «Անկախության հռչակագիր» նկարում պատկերված է Հինգի կոմիտեն, ով ներկայացնում է կոնգրեսին փաստաթղթի տեքստը։ Այս գործողությունը տեղի է ունեցել 1776 թվականի հունիսի 28-ին, իսկ բուն Անկախության հռչակագիրյի ստորագրումը տեղի է ունեցել նույն թվականի հուլիսի 4-ին[3]։

«Անկախության հռչակագիր» նկարում պատկերված են 56 ստորագրողներից 42-ը։ Սկզբնականում Թրամբալը պլանավորել էր նկարում ներառել բոլորին անխտիր, սակայն չկարողացավ գտնել մնացած կոնգրեսմենների նկարները։ Հեղինակը որոշեց նաև նկարել ք��նարկման վեճերին մասնակցած որոշ մասնակիցներին, օրինակ Ջոն Դիկինսոնին, ով հրաժարվեց ստորագրել հռչակագրի տակ։

Գործող անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարի սխեմատիկ համարակալած տարբերակը

Գործող անձինք սխեմայում պատկերված են թվերով. ամեն խմբում աջից ձախ հերթականությամբ։

Չորս մարդիկ նստած են նկարի ձախ անկյունում.

  • 1. Ջորջ Ուիթ
  • 2. Ուիլյամ Ուիփլ
  • 3. Ջոզայա Բարթլետ
  • 5. Թոմաս Լինչ Ավագ

Ձախ կողմում նստած սեղանի մոտ.

  • 4. Բենջամին Հարիսոն

Երեք նստած անձինք Հարիսոնի աջ կողմում և կանգնած մարդկանց առջևում.

  • 6. Ռիչարդ Հենրի Լի
  • 7. Սեմուել Ադամս
  • 8. Ջորջ Քլինտոն (չի ստորագրել հռչակագրի տակ)

Հինգ անձինք, որոնք կանգնած են ձախ կողմում.

  • 9. Ուիլյամ Պակա
  • 10. Սեմյուել Չեյզ
  • 11. Լյուիս Մորիս
  • 12. Ուիլյամ Ֆլոյդ
  • 13. Արթուր Միդլթոն
Փոստային նամականիշ

Երեք անձինք, որոնք նստած են երկու խումբ կանգնած մարդկանց միջև.

  • 14. Թոմաս Հեյվորդս Ավագ
  • 15. Չարլզ Քերոլ
  • 16. Ջորջ Ուոլտոն

Երեք անձինք, որոնք կանգնած են հետին պլանում.

  • 23. Սթիվեն Հոփկինս (գլխարկով)
  • 24. Ուիլյամ Էլերի
  • 25. Ջորջ Քլայմեր

Թվով տասը նստած կոնգրեսմեններ.

  • 17. Ռոբերտ Մորիս (չի ստորագրել հռչակագրի տակ)
  • 18. Թոմաս Ուիլինգ
  • 19. Բենջամին Ռաշ
  • 20. Էլբրիջ Հերրի
  • 21. Ռոբերտ Թրիթ Փեյն
ԱՄՆ 2 $, որի վրա պատկերված է այս նկարը
  • 22. Աբրահամ Քլարկ
  • 26. Ուիլյամ Հուպեր
  • 27. Ջոզեֆ Հյուիզ
  • 28. Ջեյմս Ուիլսոն
  • 29. Ֆրենսիս Հոփկինսոն

Հինգի կոմիտեն (թվով հինգ անձինք, որոնք նստած են առաջին պլանում).

ԱՄՆ 100 $, որը շրջանառության մեջ է եղել 1865 թվականից մինչև 1885 թվական ի սեպտեմբերի 5-ը

Թվով չորս անձինք, որոնք նստած են աջ անկյունում.

  • 35. Ռիչարդ Ստոկտոն
  • 36. Ֆրենսիս Լյուիս
  • 37. Ջոն Ուիտերսպուն
  • 38. Սեմյուել Հանտիգտոն

Երկու կանգնած մարդիկ՝ աջ անկյունում.

  • 39. Ուլյամ Ուիլյամս
  • 40. Օլիվեր Ուոլկոտ

Երկու անձինք, որոնք կանգնած են սեղանի շուրջ.

Երեք կանգնած կոնգրեսմեններ սեղանի աջ հատվածում.

  • 43. Ջորջ Ռիդ
  • 44. Ջոն Դիկինսոն (չի ստորագրել հռչակագրի տակ)
  • 45. Էդվարդ Ռադլիչ

Երկու անձինք, որոնք նստած են հեռվի աջ անկյունում.

  • 46. Թոմաս Մակկին
  • 47. Ֆիլիպ Լիվինգստոն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.visitthecapitol.gov/exhibitions/timeline/image/declaration-independence-john-trumbull-1819
  2. «Yale Art Gallery page on painting». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 16-ին.
  3. Hazelton, John (1907). The Historical Value of Trumbull's - Declaration of Independence. Historical Society of Pennsylvania. էջ 38.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անկախության հռչակագիր (նկար)» հոդվածին։